a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Շնորհալի մարդիկ շատ կան,մենք ամեն կերպ նրանց դրսևորվելու հնարավորություն ենք տալիս.Ռաֆայել Քոթանջյան

qotanjyan

Արդեն տեղեկացրել էինք, որ  մեկնարկում է «ԱՐՏ ՖԵՍՏ» միջազգային  երիտասարդական փառատոնը: Այս տարի  փառատոնին  մասնակցում է ավելի քան 430 ստեղծագործ երիտասարդ: «ԱՐՏ ՖԵՍՏ»-ը կանցկացվի  հունիսի 2-12՝ Երևանյան մշակութային օջախներում (բոլոր միջոցառումների մուտքն անվճար է): Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը մեզ հետ  զրույցում հաջողություններ մաղթեց  «ԱՐՏ ՖԵՍՏ 2016»-ի մասնակից երիտասարդներին և  նշեց. «Այս տարի արդեն չորրորդ  տարին է իրականացվում է «Արտ Ֆեստ» փառատոնը: Ինչպես  ամեն տարի,  այս տարի ևս ամեն ինչ անում ենք, որ ընդլայնվեն  փառատոնի շրջանակները, որպեսզի հատկապես մարզերից երիտասարդների ներգրավվածությունը ավելի մեծ լինի: Քանի որ  շնորհալի  մարդիկ շատ կան,մենք ամեն կերպ նրանց դրսևորվելու հնարավորություն ենք տալիս: Ինչպես ասում են՝ ժամանակի ընթացքում   քանակը կբերի  որակի:Մասնակից երիտասարդներին մաղթում եմ հաջողություններ, իսկ «Արտ Ֆեստին»` երկարատևություն»:

Հունիսի 2-ին, ժամը 18-ին «Կարապի լճում» տեղի կունենա «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ Ֆորշը, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոնա Շահգելդյանը, Նարե Գրիգորյանը, «Ապրել Խաղաղ» նախագիծը, ինչպես նաև «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ ղեկավարությամբ Գագիկ Գինոսյանի:

«ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնն ընդգրկում է արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ։

Culture.AM-ը փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է:

Սիրանուշ  Նազլուխանյան

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0