a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արցախում հանդիսավորությամբ նշում են մայիսյան Եռատոնը

gurgen-margaryan-20

Մայիսյան Եռատոնին նվիրված` տոնական միջոցառումներն Արցախում մեկնարկել են վաղ առավոտից: Մայրաքաղաքում  ՊԲ զինվորներն ազդարարել են տոնը՝  հանդիսավոր տողանով անցնելով  Ստեփանակերտի տարբեր փողոցներով, որին, ավանդույթի համաձայն, հաջորդել է մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Հաղթանակը խորհրդանշող հուշաքարի պատվանդանին:

Տեղի է ունեցել ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը։

Այնուհետև հայկական երկու հանրապետությունների բարձաստիճան ղեկավարությունը այցելել է բերդաքաղաք Շուշի և ծաղիկներ դրել «Տանկ» հուշահամալիրի և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Շուշիի արվեստի կենտրոնում նրանք մասնակցել է անվանի լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Ղարաբաղի վերածնունդը» ֆոտոցուցահանդեսին և «Արցախ-Վերածնունդ» գրքի շնորհանդեսին, ապա այցելել են Շուշի-Լոս Անջելես բարեկամության պուրակ, որտեղ կազմակերպվել է ցուցահանդես-տոնավաճառ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0