a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Արցախի գորգերն առաջիկայում կներկայացվեն «Զվարթնոց»-ում

1

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունն իր մասնաճյուղ արգելոց-թանգարաններում զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր քաղաքականություն է որդեգրել, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» և այլ արգելոց- թանգարաններ այցելող օտարերկրացին Հայաստանից պետք է հեռանա ոչ միայն մշակութային ժառանգության մասին վառ տպավորություններով, այլև իր հետ տանի նաև հայկական մշակույթի մի մասնիկը:

Իսկ ներկայանալու բավական հետաքրքիր ու լայն ասպարեզ կա: Այդ առումով գործակցության ուղիներ են նախանշում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Արցախի Հանրապետության «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը։ Վերջինիս տնօրեն Սևակ Խաչատրյանը հյուրընկալվել էր ծառայության տնօրեն Արա Թարվերդյանին, որն էլ առաջարկեց Արցախի գորգերն այցելուներին ներկայացնել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում՝ դեպի տաճար տանող ճանապարհին, ներկայանալի տաղավարում:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0