a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բարձրաձայն անտարբերություն

11170349_814591578623527_1022974090724036750_n

Սեփական քրտինքով փող վաստակելը երևի այն ամենակարևոր արժեքներից մեկն է, որին պետք է մարդ հասնի իր կյանքի ընթացքում։ Եվ բնավ ավելորդ չէ նշել այն ճանապարհը, որով պետք է անցնել, նախքան այդ քրտինքից որևէ ակնկալիք ունենալը։


Նկարում պատկերված երեխան ամենայն հավանականությամբ որբ չէ, նորմալ հագնված է, մազերը հարդարված են, մաքուր է և առաջին հայացքից որևէ առողջական խնդիր չունի։ Դժվար է իհարկե մեկ լուսանկարով փորձել բացահայտել այն պատմությունը, որը հնարավոր է (և ամենայն հավանականությամբ, այդպես էլ կա ) ունի շատ ավելի խորը արմատներ, քանի կարող էր ցույց տալ լուսանկարչական մեկ կադրը։ Բայց այն, որ մեր առջև երեխա է, ով ջութակի պատյանը ոչ թե օգտագործում է միայն գործիքը տեղափոխելու, կամ նոտաները պահելու համար, այլ այդ պատյանի մեջ անցորդների նետած կոպեկներն է հավաքում, մտորելու տեղիք է տալիս։ 


Կրկին անգամ չփորձելով առանց փաստերին լիարժեք տիրապետելու խոսել իրավիճակի մասին, հարկ է նշել, որ ՄԵՐ ԱՌՋԵՎ ԵՐԵԽԱ Է, ով իր խաղալու, զարգանալու, ուրիշ երեխաների հետ շփվելու, կենսափորձ ձեռք բերելու, սովորելու ժամանակը ծախսում է գումար հայթայթելու վրա, այն դեպքում, որ այս տարիքում նա չպետք է իր կաշվի վրա զգար գումարի էական նշանակությունը։Բարդ է հասկանալ այս երեխայի հարազատների մտածելակերպը, որոնք անկախ սոցիալական ծայրահեղ պայմաններից (սա ենթադրություն է) թույլ են տալիս նրան (կամ դրդում են) փողոցում նվագել ու ոչ թե հաճույքի, հանդիսատեսի առջև ելույթ ունենալու համար, այլ որ օտար մարդիկ խղճան և կոպեկ շպրտեն նոտաներ պահելու կամ ջութակը տեղափոխելու համար նախատեսված պատյանի մեջ։


Սխալ եմ համարում նաև մեղադրել միայն կառավարությանը նման դեպքերին ականատես լինելու համար, քանի-որ մարդիկ տարբեր են, և ոչ միայն անաշխատունակությունը կամ ազատ հաստիքների բացակայությունն է ստիպում մարդկանց գնալ նման քայլերի։ Շատ ծնողներ պարզապես չեն ուզում աշխատել, և երեխաներին գործիք դարձնելով այս դատապարտելի կերպ են ապահովում իրենց գոյությունը երկրի վրա։ 
Բայց միանշանակ կարելի է մեղադրել այն ոստիկաններին, որոնք շրջել են Հյուսիսային պողոտայով և նրանցից ոչ ոք չի մոտեցել և փորձել պարզել անչափահաս մուրացկանի այդտեղ գտնվելու պատճառը։


Պատճառները տարբեր կարող են լինել․ սկսած ծնողների անպատասխանատու վերաբերմունքից մինչև կառավարության և մարդկանց անտարբերություն․․․ Համաձայն եմ, նման դեպքերը պետք է անմահացնել, որպեսզի խոսելու տեղ լինի, ցույց տալու, ապացուցելու, ինքներս գոնե մեր առջև ամաչելու բան լինի, բայց ու՞մ է պետք այս ամենը, եթե լուսանկաելուց հետո պետք է հեռախոսը դնես գրպանդ և շտապես մոտակա WiFi ծածկույթ ապահովող վայրը, որ նկարը ներբեռնես սոցիալական կայք՝ որևէ լալահառաչ գրառումով։ Ո՞վ էր նույն այդ լուսանկարող ձեռքը բռնում, որ չմոտեցաք երեխային, չխոսեցիք, չփորձեցիք հասկանալ նրան, լսել, գուցե օգնել․:


Նույնը վերաբերվում է այն մարդկանց, ովքեր տարածում էին ամբողջ օրը լուսանկարը համացանցում՝ նույնատիպ՝ ղեկավարությանը անիծող և ծնողներին հրեշ պիտակավորող գրառումներով։


“Խավարն անվերջ անիծելու փոխարեն, մեկ մոմ վառիր՝շուրջդ լուսավորելու համար”, – ասել է մեծն Շեքսպիրը։ 
Իսկ գուցե փոքրիկ ջութակահարուհին հենց մեր մեկ մոմի կարիքն ունի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0