a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Պայքարող ու պահանջատեր` մինչև հայության ամբողջական իրավունքների ձեռքբերումը

Ջահերով_երթ_Լիբանան

Ապրիլի 23-ին Բեյրութի «Շաղզոյեան» կենդրոնից մեկնարկել է երիտասարդական ջահերով երթ, որը եզրափակվել է Անթիլիասի մայրավանքում: Ինչպես հայտնում է Բեյրութի «Ազդակ» օրաթերթը, մայրավանքում լիբանանահայ երիտասարդությունը` երիտասարդական և ուսանողական կառույցներով, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում հարգել են Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը` հաստատելով, որ հավատարիմ է Հայ դատին և պայքարող ու պահանջատեր` մինչև հայության ամբողջական իրավունքների ձեռքբերումը:

Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ լիբանանահայեր, մշակույթի և քաղաքական գործիչներ:  Իրենց ելույթներով հանդես են եկել Լիբանանում գործող հայկական կառույցների ներկայացուցիչներ:  Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել դպրեվանքի «Արմաշ» երգչախումբը, որը կատարել է «Խուժան ազգեր», «Ով որ քաջ է», «Բամբ որոտան», «Գովք Եդեսիոյ» և «Կիլիկիոյ» երգերը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0