a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գառնիկ Սարգսյանն արժանացավ տարվա “Սփյուռքի լավագույն երգիչ” մրցանակին

Culture.AM Garnik

Օրեր առաջ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փալմ Սփրինգս քաղաքում՝ Agua Caliente հյուրանոցի The Show հեղինակավոր դահլիճում, տեղի ունեցավ World Armenian Entertainment Awards-ի երկրորդ մրցանակաբաշխությունը։ Միջոցառման հյուրերի և մասնակիցների շարքում էին Հայաստանը և Սփյուռքը ներկայացնող մի շարք արվեստագետներ, շոուբիզի ներկայացուցիչներ՝ Հարութ Փամբուկչյանը, Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը, Էմմին, Քրիստինե Պեպելյանը, Մարտին Մկրտչյանը, Սիլվա Հակոբյանը, Էրիկը, Նարեկ Ղափլանյանը, Միքայել Պողոսյանը, Արմոն, Արսեն Գրիգորյանը, Լուիզա Ներսիսյանը, Էռնա յուզբաշյանը և այլք։
“Տարվա լավագույն երգիչ” ճանաչվեց Մարտին Մկրտչյանը, “Տարվա լավագույն երգչուհի”՝ Քրիստինե Պեպելյանը։

“Սփյուռքի տարվա երգչուհի” անվանակարգում հաղթող ճանաչվեց լիբանանաբնակ “Այլին Խաչատրյանը”, իսկ երգերի սիրված կատարող Գառնիկ Սարգսյանը արժանացավ “Սփյուռքի տարվա լավագույն երգիչ” մրցանակին։

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ելույթներով ներկայացան Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Էմմին, Փայլա Գևորգյանը։

World Armenian Entertainment Awards-ի գլխավոր պրոդյուսեր և Global Arts ընկերության հիմնադիր Կարպիս Թիթիզյանը կարևորում է Հայաստան-Սփյուռք կապը, որը ևս մեկ անգամ ամրապնդվում է մշակութային և նմանատիպ այլ միջոցառումների շնորհիվ։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0