a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
08/05/2015

Գերմանիայում մեկնարկել են հայկական մշակույթի օրեր

IMG_0815(1)

Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ դաշնային հողի մայրաքաղաք  Մագդեբուրգում մեկնարկել են հայկական մշակույթի օրեր։ Միջոցառումների շրջանակներում կցուցադրվեն ֆիլմեր, զեկույցներ, ցուցահանդեսներ, կկայանան համերգներ, որոնք հնարավորություն կտան գերմանացի հանդիսատեսին առավել մոտիկից ծանոթանալ հարավկովկասյան պետության մշակույթին, տեղեկացնում է Սաքսոնիա Անհալթ դաշնային հողի մշակույթի նախարարությունը։

News.am-ի փոխանցմամբ մայիսի 8-ից հուլիսի 1-ը կկազմակերպվի մոտ 20 միջոցառում։ Այսօր Մագդեբուրգի մայր տաճարում հայկական մշակույթի օրերի բացման մեկնարկը կտա Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ դաշնային հողի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա նաեւ Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը։Իսկ  կիրակի օրը PEN գրական ակումբը, որն այս պահին Մագդեբուրգում է, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հիշատակի երեկո կկազմակերպի։

 

News.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0