a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Գյուղերում գոմի վերածված եկեղեցիներ, անանուն գերեզմաններ: Սա է իմ տեսած 1915-ը»

Culture.AM Turkish

Ermenihaber-ը տպագրել է մի հոդված՝ «Իմ տեսած 1915-ը», որտեղ Էրդեմ Այդընը՝ թուրքական «CNNTürk» հեռուստաալիքի միջազգային լուրերի խմբագիրն ու լրագրողը, կիսվում է տարիներ առաջ Մալաթիա և Սվաս (Սեբաստիա) կատարած իր այցելության մասին հուշերով:

«Սրանից 6 տարի առաջ, արտասահմանցի մի լրագրողի հետ, ով Հրանտ Դինքի մասին հոդված էր գրում, որպես թարգմանիչ գնացել էի Սվաս և Մալաթիա: Ասում են, երբ մարդ իր աչքով է տեսնում, ավելի շատ է հավատում: Ինձ հետ էլ այդպես պատահեց: Սվասում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպեցինք: Գնացինք մի հայ ոսկերչի արվեստանոց: Հիշում եմ «Որպես ազգային փոքրամասնություն որևէ խնդիր ունենո°ւմ եք» թարգմանածս հարցը և ոսկերչի դեմքի տարօրինակ ժպիտը, խուսափողական հայացքով պատասխանած «Ոչ»-ը: Ոսկերչի որդու հետ դուրս եկանք Սվասում շրջելու: Հիշում եմ հովտի դափ-դատարկ կանաչը ու դրա միջով անցնող գետը: Այնտեղ քարը քարի վրա չէր մնացել, բոլոր հետքերը ջնջված էին: Չէ, բոլորը չէ. մի հետք կար:  Հովտի մի անկյունում` զինվորական գոտում, մի ավերակ եկեղեցի և կողքին մի գերեզմանոց կար: Եկեղեցի մտնելու թույլտվություն չուներ, ամաչելով պատմեց, որ մի օր ապօրինի ճանապարհով մտել է: Փայտյա դուռը բացեց, մտանք գերեզմանոց: Գերեզմանաքար չկար, տեղ-տեղ հողի վրա ոսկորներ կային:  «Գանձ որոնողներն ու բժշկական համալսարանի ուսանողները..»,- մրմնջաց: Ասաց, որ ուսանողները դասի համար այստեղ ոսկորներ են փնտրել: Պապիկի գերեզմանը ցույց տվեց, անձայն աղոթում էր: Ոչ գերեզմանաքար կար, ոչ անուն… Տարիներ անց այնտեղ նկարածս նկարները արմատներով սվասցի մի ֆրանսահայ լրագրողի ցույց տվեցի: Հայացքը թափառում էր նկարներիս վրա ու մրմնջում. «Սա այն տեղն է.., սա էլ` այն մի տեղը»: Ինձ ասաց` քո մասին կգրեմ: Գրեց թե չէ, չգիտեմ, բայց ես եմ հիմա նրա մասին եմ գրում: Ուրի՞շ ինչ տեսա:  Գյուղերում գոմի վերածված եկեղեցիներ տեսա: Մալաթիայում տեսա այն չափազանց համեստ տունը, որտեղ ծնվել էր Հրանտ Դինքը:  Տեսա տան կողքին գտնվող գմբեթը փլված եկեցեցին: Մի քիչ այն կողմ այսպես կոչված «գյավուրներ»-ի գերեզմանները տեսա: Մալաթիայում սպանված 3 քրիստոնյա լրագրողների գերեզմանները տեսա: Սա է փոքրիկ այցից փոքրիկ հուշը: Գիրք գրելու ծրագիրը պահարան դրվեց, բայց տեսածներս ընդմիշտ ինձ հետ մնացին: Ահա սա էլ իմ տեսած 1915-ն էր»:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0