a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դիարբեքիրում մեկնարկում են հայ անվանի երաժիշտ Արամ Տիգրանի արվեստի օրերը

AramTigran 1

Հունիսի 10-ին Թուրքիայի Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) քաղաքում մեկնարկում են հայազգի անվանի երաժիշտ, ուդի վարպետ Արամ Տիգրանի անվան արվեստի օրերը: Նման նախաձեռնությունն  արդեն 4-րդ անգամ է կյանքի կոչվում Դիարբեքիրում:

Արամ Տիգրանի պապերը Հայոց ցեղասպանության տարիներին Դիարբեքիրից արտագաղթել են Սիրիա և վերաբնակվել Ալ-Քամիշլի քաղաքում: Անվանի երաժիշտը երգել է հայերեն, քրդերեն, արաբերեն, ասորերեն և հունարեն: Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի տեղեկացմամբ Արամ Տիգրանի անվան Դիարբեքիրի քաղաքային կոնսերվատորիայի կողմից իրականացվող միջոցառումների շրջանակներում կկազմակերպվեն համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ ու կբեմադրվեն ներկայացումներ: Այս տարվա միջոցառումների հատուկ հյուրը ծնունդով դերսիմցի երաժիշտ Միքայիլ Ասլանն է:
Նշենք, որ արվեստի օրերը կշարունակվեն մինչև հունիսի 13-ը ներառյալ։

 

Արամ Տիգրան, իսկական անունը Արամ Մելիքյանը ժամանակակից հայազգի երգիչ և երաժիշտ ծնվել է 1934թ․-ին, հյուսիսային Սիրիայի Ալ-Քամիշլի բնակավայրում։ Մասնագիտացել է ուդ նվագելու մեջ և քսան տարեկան հասակից իրեն նվիրել է երաժշտության՝ երգելով երեք լեզուներով՝ քրդերեն, արաբերեն և հայերեն։

Նա համարվում է լավագույն քուրդ երգիչներից և երաժիշտներից մեկը։ Ձայնագերել է շուրջ 230 երգ քրդերենով, 150՝ արաբերենով, 10՝ ասորերենով, 8՝ հունարենով։
Արամ Տիգրանը եղել է Քրդստանի բանվորական կուսակցության ցմահ առաջնորդ, այժմ՝ Թուրքիայի Էմրալի կղզում ցմահ ազատազրկման դատապարտված, քուրդ ազգի ազատագրական պայքարի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և ամենավստահելի մարդը։

Մահացել է Աթենքում 2009թ. օգոստոսի 8-ին։ Ցանկանում էր թաղվել Դիարբեքիրում։ Սակայն երգչի ցանկությունը չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։ Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվեց Արամ Տիգրանի խորհրդանշական թաղումը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0