a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Դոկտոր Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

patvirakutyun

Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունն այսօր Երևան ժամանելուց հետո իր առաջին այցելությունը մեր երկրում կատարեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ խոնարհեց զոհերի հիշատակին։ Այդ մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցից հետո պատվիրակությանը մշակույթի նախարարությունում ընդունեց նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը։
Օպերային բեմադրություն, կինոարտադրություն և կինոկրթություն, գրահրատարակչություն, հուշարձանների վերականգնում, թանգարանային գործ. այս ոլորտների շուրջ է, որ համագործակցության կոնկրետ առաջարկներ հնչեցին հանդիպմանը, որն արդեն ոչ պաշտոնական մասում ավարտվեց նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի գնահատականով՝ պարզեցինք, որ Հայաստանի մշակույթը հոգատար ձեռքերում է։

Գերմանիայից ժամանած պատվիրակության այցերի հագեցած գրաֆիկում մշակութային ևս մեկ միջոցառում է նախատեսված. նախարարներ Մյունխի և Ամիրյանի մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 24-ին կբացվի «Պրուսական դղյակներն ու այգիները» լուսանկարչական ցուցահանդեսը ։
Պատվիրակության կազմում են Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը, քաղաքապետարանի մշակույթի և թանգարանների բաժնի ղեկավար Բիրգիթ-Կատարինե Զեմանը, Պոտսդամի Ernst von Bergmann կլինիկայի տնօրեն, պրոֆ. Հուբերտուս Վենիշը։

Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի հետ համագործակցության սկիզբը դրվել է 2016թ. մարտ ամսին։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու նախարարությունների միջև ստորագրվեց մշակույթի ոլորտում խորացված համագործակցության հուշագիրը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0