a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
06/02/2015

«Եթե հեռուստատեսությամբ ելույթ ես ունենում, հոնորարդ բարձրանում է հարսանիքում»

zwKlV84l73qBZAqGXXA7GAHNo2

Ինչո՞վ են պայմանավորված երգարվեստում առկա խնդիրները: Հաջողվա՞ծ են հեռուստատեսային երաժշտական նախագծերը: Ի՞նչ ճանապարհ են անցնում բարձրարժեք ստեղծագործությունները: Ինչպե՞ս դասական երաժշտությունը հասցնել հանրապետության հեռավոր շրջաններ: Այս և այլ հարցերի մասին է մեր զրույցը Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԻհետ:
Արամ Սաթյանը գրել է «Լիլիթ», «Փոքրիկ Ցախեսը» փոփ օպերաները, «Մանեկեն» բալետը, երեք սիմֆոնիա, երկու մյուզիքլ, կոնցերտներ, բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ: Հեղինակ է նաև ավելի քան 350 երգերի, ռոմանսների, կինոյի և թատրոնի համար գրված երաժշտական գործերի:

-Պարոն Սաթյան, Դուք և՛ դասական, և՛ էստրադային գործերի հեղինակ եք, Ձեր երգերը մրցանակների են արժանացել հանրապետական և միջազգային մրցույթներում, սիրված են հանրության շրջանում: Մեր օրերում էստրադային երգարվեստին փոխարինելու են եկել «փոփ ռաբիս», «վեց-ութ» հասկացությունները: Ի՞նչն է փոխվել. պահանջա՞րկը, թե՞ ոչ պրոֆեսիոնալների «առատությունը»:

-Շուկայական հարաբերություններ են, ասպարեզ է դուրս գալիս նա, ով անձնական կապեր ու փող ունի: Հաջողության հասնելու համար պետք են ֆինանսներ, շարմ, ձայնային տվյալներ, ժամանակի զգացողություն: Բոլորը` մեկում: Դա բարդ պրոցես է: Հեռուստառադիոընկերությունների ղեկավարները մտածում են եկամտի մասին, վարկանիշի, որ իրենք էլ ստեղծել են: Նրանք չեն էլ ուզում փորձել մտնել էքսպերիմենտալ դաշտը: Ցավոք, շատ հեռուստաընկերություններում չկան նույնիսկ երաժշտական խմբագիրներ, մարդիկ են, որ գումարի դիմաց կամ ըստ ճաշակի ընտրում են այս կամ այն երգն ու սկսում շրջանառել: Կոմպոզիտորների միությունն այս պարագայում ոչինչ անել չի կարող: Պրոֆեսիոնալները շատ հաճախ անտեսվում են: Ինչ-որ կամակատար կարող է ասել` այս երգն այն չէ, ինձ ուրիշ բան է պետք, ու տնօրինել պրոֆեսիոնալի հետագա ուղին:

 

Ավելին՝ Irates.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0