a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
29/04/2015

Եղիշե Չարենցի տուն թանգարանն ու $ 100 արժողությամբ փչացած տոմատն ու կաթը

Culture.AM Tomato

Aravot.am-ի փոխանցմամբ վերջինս ահազանգ էր ստացել, թե Եղիշե Չարենցի անվան տուն թանգարանի հետ կապված ինչ-որ խնդիր կա: Անմիջապես գնացինք թանգարան:
Տնօրեն Լիլիթ Հակոբյանը խիստ վրդովված էր: «Գիտեք, որ, դժբախտաբար, թանգարանը գտնվում է բնակելի շենքի տարածքում, որի չորրորդ հարկում մի անպատասխանատու հարեւան ունենք, որը պարբերաբար մեծ վնասներ է պատճառում թանգարանին: Հիմա նրանք իրենց բնակարանը նորոգում են: Շինանյութը եւ տանն անհրաժեշտ ապրանքը վեր բարձրացնելու համար շենքի պատին ճախարակ են ամրացրել ու ապրանքը դրանով են բարձրացնում՝ վնասելով թե ընդհանուր շենքի պատերը (թանգարանը գտնվում է Մաշտոցի պողոտայում), թե թանգարանի վիտրաժները: Տեսեք, երեկ ինչ որ սննդամթերք են բարձրացրել, որը պոկվել, ընկել է՝ կեղտոտելով թե շենքի պատը, թե թանգարանի ապակիները: Գոնե անմիջապես մաքրեին: Թանգարանի աշխատողը պարտավոր չէ ամեն անգամ նրանց հետեւից աղբը հավաքել ու մաքրել», – ասաց տիկին Հակոբյանը, որը խոսեց նաեւ նախկինում թանգարանին պատճառած այլ վնասների մասին:

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0