Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
ԵՊՀ մի շարք դասախոսներ և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ այցելել են Արցախ | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

ԵՊՀ մի շարք դասախոսներ և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ այցելել են Արցախ

արցախում
Հունիսի 3-5-ը ԵՊՀ մի շարք դասախոսներ և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ այցելել են Արցախ։

Եռօրյա շրջայցը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ: ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի ղեկավար Արմեն Խաչիկյանի տեղեկացմամբ՝ ստեղծվել է 3 փուլից բաղկացած հոգեբան-սպաների վերապատրաստման մի ծրագիր, որի 1-ին և 2-րդ փուլերն անցկացվելու են Արցախում, իսկ 3-րդը՝ մայրաքաղաքում: Բացի բուն ծրագրից՝ համալսարանականները մասնակցել են նաև այլ ծրագրերի ու գիտաճանաչողական այցերի:

Ինչպես տեղեկանում ենք ԵՊՀ-ի կայքէջից, հանդիպման առաջին և երկրորդ օրերը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն ու Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը հանդիպում-քննարկումներ են ունեցել ԼՂՀ պաշտպանության բանակի հոգեբան-սպաների հետ։ Քննարկման առանցքում հայ զինվորի բարոյահոգեբանական վիճակն ու հաճախ հանդիպող հոգեբանական խնդիրներն են եղել։ Անմիջական և ջերմ շփման ընթացքում սպաները ներկայացրին ռազմական ոլորտի այս կամ այն հարցի վերաբերյալ իրենց մտահոգությունները:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի կարծիքով՝ արցախյան շրջայցերն ունեն իրենց նպատակն ու կարևոր առաքելությունը: Կենտրոնի տնօրենը վստահ է՝ նման ծրագրերի միջոցով էլ է ավելի ամրապնդվելու բանակ-հասարակություն կապը. «Մեր հասարակությունը պետք է ճանաչի մեր այն հերոսներին, ովքեր ապահովել և ապահովում են մեր երկրի անվտանգությունը»:

Արցախյան շրջայցի երկրորդ օրը համալսարանականները Մարտակերտ քաղաքում հանդիպել են նաև քառօրյա պատերազմում հերոսացած և «Մարտական խաչ» շքանշանի արժանացած ասպետների հետ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0