a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Երևանյան ամառ 2016»-ի շրջանակներում անցկացվեց «Ողջույն Ավանից» խորագրով միջոցառումը

yerevan_summer

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի այգում կազմակերպվել էր տոնական «Ողջույն Ավանից» խորագրով համերգային ծրագիր: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը,ներկաներին ու հատկապես ավանցի երեխաներին ամառային տոնական երեկոյի ընթացքում համերգային հագեցած ծրագրով ողջունել են Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի և Ավանի մշակույթի տան սաները, «Հրաշամանուկ» մանկապատանեկան ստուդիայի փոքրիկները, ինչպես նաև անհատ կատարողներ, երգի ու պարի բազմաթիվ համույթներ:

Տեղում կազմակերպվել է երեխաների ձեռագործ և նկարչական աշխատանքների ցուցահանդես: Կրկեսային համարներով  ներկայացել է աճպարար Արայիկ Պողոսյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության ներկայացուցիչներ, կրթամշակութային հաստատությունների հանրույթներ: Մանուկներին մատուցվել են հաճելի անակնկալներ:

 

 

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0