a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Երևանում բացվել է «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության պաշտոնական գրասենյակը

12255

Այսուհետ, Երևանում իր մշտական հասցեն (Արշակունյաց 2) կունենա «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը։ Ծրագրի իրականացմանն աջակցել է «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամը, որի հիմնադիրն է ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Ջանիբեկյանը։ Լրագրողների հետ զրույցում «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի  տնօրեն Հակոբ Հակոբյանը նշել է, որ բացի գրասենյակը կահավորելուց ու վերանորոգելուց, իրականացրել են նաև մի շարք այլ նախագծեր, որոնցից են՝ «Մեկ հայ մեկ հոդված», «վիքիակումբներ» և այլ նախագծերը:
Նրա խոսքով, «Մեկ հայ մեկ հոդված» նախագիծը բավական մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, և նախագծին անդրադարձել են միջազգային տարբեր լրատվամիջոցներ: Ըստ նրա՝ խոսքը ոչ միայն նյութական ներդրման մասին է, այլ նաև ինտելեկտուալ դաշտում համագործակցության: Այդ համագործակցության շնորհիվ հայկական Վիքիպեդիայի էջում տեղադրվել են հազարավոր հոդվածներ։Ներկայումս Վիքիպեդիայում հայալեզու հոդվածերի թիվը անցել է 170 հազարի սահմանը:
«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Մկրտչյանն ասաց, որ ներկայումս Վիքիպեդիայի հայալեզու էջն ունի 40 հազար գրանցված խմբագիրներ, որոնցից 600-ն ակտիվ աշխատում են, և հավելեց, որ ամենաշատ աշխատանքը սպասվում է լրագրողների կողմից, քանի որ ամբողջ աշխարհում ամենաշատը խմբագրում են լրագրողները։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0