a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
02/05/2015

Երևանցի մեր հայրենակցի հերթական բացառիկ գյուտը

IMG_9073

Առաջին հայացքից սովորական թվացող այս խաղալիքը ամենևին էլ սովորական չէ. այն կարողանում է երգել, հեքիաթ պատմել, սովորեցնել թվերն ու հայերեն տառերը և ամենազարմանալին այն է, որ այն ստեղծողը հայ է` Երևանում գործող «Փարթի շոփ» խանութի տնօրեն Տիգրան Մկրտչյանը: Չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է դառնալ ավելի քան 30 նոր գաղափարների հեղինակ: Այսօրինակ խաղալիքը ամբողջ աշխարհում ստեղծվում է միայն նրա շնորհիվ: Տիգրան Մկրտչյանը խաղալիքի գյուտից հետո այն ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության առանձնացված ստորաբաժանում հանդիսացող Մտավոր սեփականության գործակալություն, որտեղ 10 մասնագետներ այն 6 ամիս ուսումնասիրելուց հետո եկել են եզրակացության, որ իրոք այն միակն է աշխարհում: Խաղալիքի ձայնը և էջերը կառավարվում են խաղալիքի ձեռքերի միջոցով: Այն ստեղծվել է մոտավորապես 5-6 տարի առաջ և պատմում է 50 հեքիաթ, երգում է 50 երգ, պատմում է առակներ, պատմություններ, հայոց պատմություն, ունի պտույտ Երևանով, 7 հրաշալիքներ էջերը, ուտելու բաժին, քնելու, ծնողական հարգանքի, սիրո բաժիններ: Խաղալիքի ստեղծման վրա աշխատել է 2 հոգեբան: Այն սովորեցնում է 5 տառ, այնուհետև պատմում է ինչ-որ առակ կամ պատմություն, որպեսզի երեխան չհոգնի, այնուհետև նորից սովորեցնում է 5 տառ և այդպես շարունակ: Խոսող խաղալիքի շնորհիվ շատ երեխաներ սկսել են խոսել, անգամ մի ռուս բժիշկ անձամբ շնորհակալություն է հայտնել Տիգրան Մկրտչյանին նման գյուտի համար: Խաղալիքը նախատեսված է և՛ տղաների և՛ աղջիկների համար: Այն լեզվի խնդիր չունի և կարող է արտադրվել ցանկացած լեզվով, բայց, կարծես ոչ մի բիզնեսմեն հետաքրքրված չէ դրանով, բայց այն կարող է գումար վաստակելու լավ ճանապարհ լինել: Խաղալիքի աշխատանքի համար անգամ մարտկոց անհրաժեշտ չէ, պարզապես պետք է 15 րոպեով այն դնել լիցքավորման՝ մեջքին ամրացված USB լարի միջոցով: Գնորդն ընդամենը պետք է ասի երեխայի անունը, ընտրի իր ցանկացած խաղալիքը և հաջորդ օրն այն արդեն պատրաստ է: Խոսող խաղալիքը հասել է Ամերիկա, Ռուսաստան, Ճապոնիա և անգամ Աֆրիկա:

«Կան նման խաղալիքներ, որոնք ասում են 15-20 արտահայտություն, բայց ես նրա խոսելու տևողությունը դարձրեցի 8 ժամ, այնուհետև այդ ամենը տեղադրեցինք խաղալիքի մեջ, բայց այդքանով չսահմանափակվեցինք: Գյուտի ամենամեծ առավելությունն այն է, որ խաղալիքը խոսում է երեխայի անունով. պատվիրատուն ինչ անուն որ ասի, մենք հատուկ ծրագրով դա ենք ներդնում: Տիկնիկի պատրաստման համար 3 ամիս աշխատեցին 4 ծրագրավորողներ և դրա շնորհիվ ցանկացած անուն այդ 8 ժամվա ընթացքում հնչում է 300 անգամ՝ տարբեր տոնայնությամբ. զարմանք, ուրախություն և այլն: Մենք այնպես ենք արել, որ երեխան ամբողջությամբ մտնի հեքիաթի մեջ: Հեքիաթում մենք ձայնային էֆեկտներ ենք դրել: Այս խաղալիքը մենք երկար ժամանակ է, ինչ վաճառում ենք, բայց ոչ ոք չի անդրադարձել դրան: Քանի որ մենք մտնում էինք ԵՏՄ-ի մեջ՝ ռեգիոնի երկրներում գյուտը հաստատվել է, բայց, եթե ես այն հաստատեի Եվրոպայում՝ այն արժեր 70.000 եվրո, իսկ Ամերիկայում՝ 120.000»,-ասաց գյուտի հեղինակ Տիգրան Մկրտչյանը:

Բացի խոսող խաղալիքի գյուտից Տիգրան Մկրտչյանին են պատկանում շատ այլ գյուտեր՝ նվերի համար նախատեսված երգող տուփեր, խաղալիքներով պատրաստված երգող փնջեր, հաճախորդի տրամադրած նկարներով պատրաստված փուչիկներ, լուսամփոփներ, երկաթի վրա նկարներ, նկարներով մոմեր, անվանական օսկարներ, անվանական մեդալներ, կոնֆետների երգող կոմպոզիցիաներ, հաճախորդի ընտրած երգով և նկարով «Սիրո պատվոգիր», որի միջոցով՝ ինչպես պատմեց հեղինակը, մարդիկ ամուսնացել են, բարիշել են, սեր են խոստովանել:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0