a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մարդ, ով ստիպեց Կրեմլին արտասվել

sharl_aznavour

-Դեռևս ոչ մի արտիստի Կրեմլում այդքան բուռն ծափահարություններով չէին դիմավորել ու ճանապարհել,-այսպիսի խոսքերով է նկարագրել Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI, Radio France internationale) ռուսական ծառայությունը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մոսկովյան մենահամերգը։

«Սև կոստյումով, սև վերնաշապիկով փոքրամարմին ծերունին ոտքի բարձրացրեց ամբողջ դահլիճը՝ ստիպելով բոլորին անդադար ծափահարել, իսկ կանանց՝ վերհիշել երիտասարդությունն ու արտասվել»,-նշում է լրագրող Եկատերինա Բարաբաշը:

«Մարդ՝ առանց տարիքի, որի մի քիչ թուլացած ձայնը շարունակում է առաջվա պես առնական ու էրոտիկ հնչել։ Նա ունի 2 հայրենիք՝ Ֆրանսիան, որտեղ շանսոնյեն ծնվել է, և պատմական հայրենիքը՝ Հայաստանը»: Ազնավուրը Կրեմլում ելույթ է ունեցել 2 ժամից ավելի՝ անձնվիրաբար երգելով և անտեսելով տարիքն ու դրա առաջացրած խոչընդոտները:

«Այս բացառիկ մարդը կարողանում է մինչև վերջ տրվել հանդիսատեսին ու, միևնույն ժամանակ, կենսական ուժեր պահպանել հաջորդ «հերոսության» համար: Մի առիթով նա խոստովանել է՝  որ եթե ավարտի կարիերան, ապա ապրելու նպատակ չի ունենա:

Հոդվածում նշվում է նաև, որ 1988թ. Գյումրիում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից հետո Ազնավուրը հիմնել է ողբերգությունից տուժածների օգնության հիմնադրամ, որն ավելի ուշ վերածվել է «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիայի: Երևանում կա Ազնավուրի անվան հրապարակ, իսկ Գյումրիումտեղադրված է նրա արձանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0