a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
15/10/2014

«Զվարթնոցի» շենքը կպաշտպանեն լեհ կինեմատոգրաֆիստները և ռոբոտները

robot_0

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրել է լեհ կինեմատոգրաֆիստներին աջակցել «Զվարթնոց» օդանավակայանի արժեքավոր շենքի պահմանման գործում։ Հայտնի է, որ 80-ականներին «Զվարթնոցի» եզակի ֆուտուրիստական շենքում է նկարահանվել լեհական «Պան Կլյաքսայի արկածները» ֆանտաստիկ կինոնկարը (ռեժիսոր Քշիշտոֆ Գրադովսկի)։ Կից տեսանյութում ներկայացված է մասնավորապես ռոբոտների մարշը «Զվարթնոցի» տարածքում։

Այն ժամանակ «Զվարթնոցի» շենքն ընտրվել է նկարահանումների համար՝ որպես նմանը չունեցող և առանձնահատուկ տիեզերական հմայք ունեցող կառույց։

Եվրոպացի մասնագետները զարմանքով են իմացել շենքը քանդելու ծրագրերի մասին և դիմելու են եվրոպական մշակութային ժառանգության պահպանման մարմիններին՝ «Զվարթնոցի» քանդումը թույլ չտալու համար։

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը Հայաստանի նորագույն պատմության եզակի ճարտարապետական նմուշներից է և մասնագետները բազմիցս խոսել են դրա նշանակության մասին։ Բացի այդ, շենքի քանդման համար բացի ֆինանսական արդարացումներից չկա որևէ օրինական հիմք։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ կտրականապես դեմ է «Զվարթնոցի» աշտարակի քանդմանը և ամեն ջանք կգործադրի, որպեսզի հայ մշակութային ժառանգության այս անգնահատելի օրինակը պահպանվի։

Աղբյուրը՝ www.hetq.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0