a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Էպոսյան օրեր» փառատոնը միտված է հայկական բանահյուսության հանրահռչակմանն ու մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը

middle_5586322be3a85fbe7ae7008b3391965e

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2011 թվականից անցկացվում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնը:

Այս տարի` փառատոնի ծրագրի համալիր միջոցառումների շրջանակում կանցկացվեն էպոսասացության և «Ես և էպոսը» խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլերին: Էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա ս. թ. օգոստոսի 4-5-ը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մշակույթի տանը, իսկ շարադրությունների մրցույթը՝ ս. թ. սեպտեմբերի 21-ին, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում:

Ինչպես տեղեկանում ենք մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջից, ավանդույթի համաձայն՝ փառատոնի շրջանակում կկայանա նաև թեմատիկ գիտաժողով, որը կհամախմբի հանրապետության գիտական ներուժը: Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Հայաստանի հանրապետության անկախության 25-ամյակը՝ գիտաժողովը կանցկացվիվի «Հայ ժողովրդական էպոսը և նրա ազդեցությունը անկախության կերտման և նոր հասարակության ձևավորման գործում» խորագրի ներքո:

Փառատոնի ծրագրի մաս կկազմեն նաև «Սասունցի Դավիթ էպոսի ոգեղենությունը հայոց բանակում» թեմայով դասախոսությունները, որոնք կանցկացվեն ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզերի սահմանամերձ զորամասերում՝ հանրապետության ճանաչված բանագետների և ազգագրագետների մասնակցությամբ:

Ծրագրի շրջանակում՝ Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կկայանա գեղարվեստի դպրոցների սաների և անհատ ստեղծագործողների մրցույթ՝ էպոսյան թեմաներով:

Փառատոնի եզրափակիչ միջոցառումը կկայանա 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում:

«Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը միտված է հայկական բանահյուսական ժառանգության հանրահռչակմանը, մատաղ սերնդի ազգային ոգով դաստիարակությանն ու  հայրենասիրական կրթությանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0