a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թանգարանային գիշերը Կոմիտաս թանգարան-ինստիտուտում

May 20 (2)

«Թանգարանների գիշեր» նախագծի շրջանակներում, որն այս տարի անցկացվում է «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» կարգախոսով, միջոցառումների շարք կկայանա նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Ժամը 10:00-ից մինչև կեսգիշեր այցելուների համար բաց կլինեն մշտական և ժամանակավոր («Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում») ցուցադրությունները: Այդ մասին Culture.AM-ին հաղորդում են թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետկապերի բաժնից։

Ստորև ներկայացվում է կայանալիք միջոցառումների ծրագիրը։

Ժամը 17:00-18:30

Տարեգրքի շնորհանդես. «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը»,
Զրույց-հանդիպում Դանիել Երաժշտի հետ:
Ժամը 18:00-21:30

Նկարչության բաց դաս՝ Հենրիկ Իգիթյանի գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ:

Ժամը 18:30

Կրթական ծրագիր. «Հազար ու մի խաղ». կուսուցանվի Կոմիտասի գրառած ժողովրդական երգերի 3-4 նմուշ: Հանդիպումը կվարի արվեստագիտության թեկնածու Տաթևիկ Շախկուլյանը:
Ժամը 19:00
Կրթական ծրագիր. «Զար զընգը, թող զնգա» խաղ-փորձարկում ավանդական նվագարաններով. այն նախատեսված է 6-9 տարեկան երեխանների համար:
Ժամը 20:00

Համերգ. Նորայր Քարտաշյան և ՄԵՆՈՒԱ խումբ (հատուկ հյուր՝ Լևոն Առաքելյան):

Ժամը 21:00

Համերգ. «Օտրի» տրիո (Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ):
Ժամը 22:00

Համերգ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբ:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0