a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
18/05/2015

«Թանգարանների գիշերը» տոնվեց Արցախում

Culture.AM Toghi

Օրեր առաջ ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունն Արցախում կազմակերպեց միջոցառումներ՝ նվիրված «Թանգարանների գիշերվան»:

Տոնի շրջանակներում տեղի ունեցան ազգային երգ – երաժշտության համերգ Տողի մելիքական ապարանքում և Տիգրանակերտի մասին պատմող ֆիլմի շնորհանդես ու դասական երաժշտության համերգ Տիգրանակերտի պետական պատմամշակութային արգելոցում: Արցախպրես-ի փոխանցմամբ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի կարծիքով «Թանգարանների գիշերը» մի մեծ ակցիա է, որի նպատակն է սերտացնել թանգարան-այցելու կապը:

«Այս ակցիայի շնորհիվ հետաքրքրվողները խմբերով այցելում են թանգարաններ, և ուրախալի է հատկապես երիտասարդների ակտիվ հոսքը, ինչը ցույց է տալիս վերջիններիս վերաբերմունքը թանգարանների նկատմամբ: Այս օրը հետաքրքիր է նաև օտարազգի զբոսաշրջիկների համար, ովքեր, տարբեր առիթներով այցելելով Արցախ և տեղեկանալով կայանալիք միջոցառումների մասին, միացան ակցիային»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում նշեց վարչության պետը: Անդրադառնալով «Թանգարանների գիշերվան» և մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների կարգախոսին, Ս. Շահվերդյանը ասաց, որ այս տարվա կարգախոսն է՝

«Թանգարաններ. հիշողության վկաներ»: Նա հորդորեց արցախցիներին սիրել թանգարանը, քանի որ այն, իրոք, արցախցու հիշողության վկան է:

Հիշեցնենք, որ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը ամեն տարի մայիսին անցկացվում է Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից: Այս տարի նախաձեռնությանը ՀՀ-ում և ԼՂՀ-ում միացավ 111 թանգարան, ինչը 10-ով ավելի է, քան նախորդ տարի:

Artsakhpress.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0