a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
21/04/2015

Ժամանակակից հայ արվեստի գործեր` Գերմանիայում

Culture.AM Germany

Առավոտ-ի փոխանցմամբ Գերմանիայի Ուբեռլինգեն քաղաքի պատկերասրահում հաջորդ տարվա հունիսին հայ ժամանակակից արվեստի գործերի ցուցադրություն է լինելու: Այն կազմակերպվել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ ու նվիրված է Հայոց ցեղասպանության 100 ամյակին: «Սա մտածված ընտրություն էր՝ հենց 2016 թվականը, որովհետեւ այս տարի բազմաթիվ ցուցահանդեսներ ու միջոցառումներ կան եւ որ հետաքրքրությունը, սպասումների ալիքը չմարի, փորձեցինք հաջորդ տարի տեղափոխել ցուցադրությունը: Որ ազդարարենք` միայն 100 ամյակին չէ, որ հայկական հարցը արդիական է, այլ յուրաքանչյուր ամիս»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը: Ըստ նրա, ցուցահանդեսին կմասնակցեն ժամանակակից արվեստի ձեւավորման գործում ներդրում ունեցած արվեստագետները: Կներկայացվեն Վազգեն Բաժբեուկ- Մելիքյանի, Կամո Նիգարյանի, Նարեկ Ավետիսյանի, Օվսաննա Շեկոյանի, Վահան Ռումելյանի գործերը, իսկ Գագիկ Հարությունյանն էլ ցուցահանդեսին իր լուսանկարչական գործերն է ներկայացնելու:

 

Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0