a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/08/2015

Ի՞նչ գաղտնիք է թաքցնում Հաղթանակի կամուրջը

11701182_856639717758137_2639022020282711190_n

Այս առեղծվածային պատմությունը սկիզբ է առել ստալինյան բռնապետության տարիներին, թաքցվել վախի մթնոլորտում եւ բացահայտվել միայն մեր օրերում:
Մինչեւ ծնկները ջրի մեջ աշխատող շինարարները ջրի հոսքը փակելու համար պատնեշ էին ստեղծել, որպեսզի հնարավոր լիներ փորել` կամրջի երեք սյուների հիմքերը դնելու համար: Արդեն բետոնը լցնելու պահին հանկարծ շինարարներից մեկը ձայն է տալիս բրիգադավար Հովհաննիսյանին.«Տես, թե ի՞նչ եմ գտել»: Գտածոն ուղղահայաց կանգնած եւ դեպի հողի անհայտ շերտերը մխրճվող մետաղե սյուն էր` 25 սմ տրամագծով, կոնաձեւ գլխով եւ շրջանաձեւ փոսորակով:
Սյունը, միանշանակորեն, բնության ստեղծագործություն չէր. չափազանց կարծր մետաղն ու իդեալական շրջագիծը մատնում էին դրա արհեստածին լինելը: Միեւնույն ժամանակ, նման մետաղ մշակելու համար այդպիսի մեծության հաստոց անցյալ դարի 30-ականներին գոյություն ունենալ չէր կարող: Շինարարների համար անհասկանալի էր, թե ինչպես է պատրաստվել սյունը. եթե դրա մետաղը կաղապարով էր լցվել, ապա հետքերը որեւէ տեղ պետք է երեւային: Սակայն սյունն ամենակատարյալ կլորություն ուներ եւ այնքան կարծր էր, որ բանվորների մուրճերը ռետինե գնդակի նման հետ էին շպրտվում: Այն նույնիսկ քերծել չէր հաջողվում (սյանը հարվածող բանվորներից մեկի մուրճն այնպիսի ուժով է հետ թռել, որ նա հազիվ է խույս տվել` փրկվելով հուժկու հարվածից): Շինարարները դիմում են ղեկավարությանը՝ առաջարկելով հնագետների հրավիրել: Աշխատանքները դադարեցվում են: Սակայն մի քանի ժամ անց, չսպասելով մասնագետների ժամանումին, շինարարներին կարգադրվում է բետոնը լցնել հայտնաբերված սյան վրա…
Հրանտ Հովհաննիսյանի որդին` Արամայիս Գարեգինյանը, հյուրընկալվելով «Ճարտարապետություն, շինարարություն»ամսագրի խմբագրությունում, մեր ընթերցողների համար կրկին վերակենդանացրեց կամրջի կառուցման հետ կապված առեղծվածային պատմությունը, որը մահվանից առաջ հայրն իրեն էր վստահել, պատվիրել հիշել եւ պահպանել մինչեւ «բարի եւ խաղաղ ժամանակները», երբ հնարավոր կլիներ այդ մասին բարձրաձայնել:
Արամայիսը վստահ է, որ ժամանակակից տեխնիկայի համար խնդիր չէ քանդել բետոնը եւ ուսումնասիրել սյունը: Ընդ որում, հերքում է այն մտավախությունը, թե դրա համար կարիք կլինի կամուրջը քանդել: Նոր տեխնոլոգիաները լիովին ընձեռում են սյանը կողքից մոտենալու հնարավորությունը:

Արամայիս Գարեգինյանը սյունը պեղելու խնդրանքով դիմել է ԳԱԱ հնագիտության ինստիտուտին, սակայն պատասխան չի ստացել: Նման աշխատանքներ իրականացնելու համար որոշակի ծախսեր են հարկավոր: Սակայն գտածոն իր հնագիտական արժեքով կարող է հազարապատիկ գերազանցել ներդրումը: Այս մասին խոսում են անգամ օտարերկրացիները: Գարգինյանի կարծիքով` Հաղթանակի կամրջի տակ գտնվող սյունը, ինչու չէ, կարող է լինել հայ ժողովրդի անցյալն ու ներկան կամրջող հաղթության սյուն` չափազանց կարեւոր մեր ազգի համար: Դրա բացահայտումը կարող է փոխել գիտնականների հայացքը պատմական շատ իրադարձությունների վերաբերյալ: Դա կարող է լինել բանալի` բացելու համար այն դուռը, որը տանում է դեպի, գուցե եւ մեզ անհայտ քաղաքակրթություն: Սա հասկանալով` որոշ գործարարներ նույնիսկ պատրաստ են եղել հովանավորելու աշխատանքները:
Հաղթանակի կամրջի տակ այս հետաքրքիր գտածոյի մասին մի քանի տարի առաջ ֆիլմ է ցուցադրել Ռուսաստանի «Կուլտուրա» հեռուստաալիքը: Իսկ մեզ մոտ այս մասին դեռ լռում են…

11811584_856639241091518_3876747660117078991_n1

 

11742683_856639664424809_5027244387473633830_n

 

Replik.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0