a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
27/05/2015

“Ինձ համար հայերը շատ հարազատ են ու Հայաստանը՝ շատ սիրելի”. Բորիս Գրաչևսկի

grachevski-472x265

«Ինձ համար հայերը շատ հարազատ են ու Հայաստանը՝ շատ սիրելի: Այդ իսկ պատճառով առիթը երբեք բաց չեմ թողնում ու արդեն 17-րդ անգամ եմ այստեղ»,- ասում է «Երալաշ» մանկական կինոհանդեսի հիմնադիր, ռեժիսոր Բորիս Գրաչևսկին, ով Հայաստան էր ժամանել մի քանի նպատակով:

Նախ խոնարհվելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև, հետո իր նոր լիամետրաժ` «Նոտաների միջև կամ տանտրիկ սիմֆոնիա» ֆիլմը ցուցադրելու հայ հանդիսատեսին, որի կարծիքը իր իսկ խոսքով նրա համար անչափ կարևոր էր, և վերջապես մեկնել Լոռու մարզ՝ անձնապես հանդիպելու մարզաբնակ երեխաներին ու ներկայացնելու «Երալաշի» նոր ֆիլմերը: Վանաձորից Գրաչևսկին հասավ մինչև Թեղուտ և Շնող:

Երեխաներից առավել ուրախ էին կարծես նրանց մայրիկներն ու հայրիկները, որոնց համար հանդիպումը իրենց մանկության սիրված «Երալաշի» հեղինակի հետ իսկապես տոն էր:

Ավելին՝ a1plus.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0