a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
13/07/2015

Ինչո՞ւ հնչեցին քննադատություններ՝ չնայած Վենետիկի 56-րդ Բիենալեում հայկական տաղավարը հաղթեց

скачанные-файлы21

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում նախօրեին անցկացվել է հատուկ միջոցառում՝ նվիրված Վենետիկի 56-րդ Բիենալեում Հայաստանի ազգային տաղավարին: Ցուցադրվել հայկական տաղավարի մասին պատմող փաստագրական ֆիլմը, տաղավարի համադրողը ներկայացրել է տաղավարի պատրաստման հայեցակարգը: Հյուրերը հնարավորություն են ունեցել դիտելու նաև Ռուզաննա Փալազյանի ֆիլմը:
Հիշեցնենք, որ Վենետիկի 56-րդ Բիենալեում հայկական տաղավարն  արժանացավ «Ոսկե առյուծ» հեղինակավոր մրցանակի՝ «Հայություն» խորագրով ցուցադրությամբ: Այն համադրվել էր միջազգային ճանաչում վայելող համադրող Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Ջուբերյանի կողմից: Համադրողը խոսել է այն մոտեցման մասին, որը կիրառվել է հայկական տաղավարի պատրաստման ժամանակ. «Իմ մոտեցումն էր ոչ թե ցուցադրել կոնկրետ արվեստ, ներկայացնել հայկականը, խորապես մեր մշակույթը ներկայացնող արվեստը, այլ այն, ինչ հայ մշակույթին է բնորոշ: Այս պատճառով էլ գերմանական լրատվամիջոցներից մեկը մեր ցուցադրությունը ներկայացրել է «պոետիկ, անձնական և քաղաքական»: Հայությունն ինձ համար հայկականություն չէ, այն կոնկրետ նշանակություն ունի, այն ավելի շատ արմենիթի ասվածն է: Ես ուսումնասիրել եմ հայություն ասվածը և եկել այն եզրակացության, որ դա այն է, որ մենք բոլորս հայ ենք, բայց յուրաքանչյուրս առանձնահատուկ ենք»:
Տաղավարի գլխավոր կոմիսար Վարդան Կարապետյանը, անդրադառնալով այն քննադատություններին, թե ինչու են տաղավարի պատրաստման գործում ընտրվել ոչ թե հայաստանցի, այլ բացառապես սփյուռքի հայ արվեստագետներն, ասել է. «Կարևոր էր հատկապես այս տարի միջազգային այս հարթակը տրամադրել սփռված հայ արվեստագետներին, որոնք իրենց գործերով ու կենսագրությամբ կարող են պատմել վերջին հարյուր տարվա պատմությունը»:
Ավելին՝ Aravot.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0