a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ինչպես վերականգնել Վանաձորի ավանդույթները՝ զբոսաշրջության ոլորտում

WP_20160211_15_38_25_Pro

Վանաձորի զարգացման խորհրդի անդրանիկ հանդիպում-քննարկումը «Տուրիզմի զարգացման հնարավորությունները Վանաձորում» թեմայով էր: Քննարկմանը մասնակցում էին ինչպես ոլորտի, այնպես էլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուիչներ, գործարարներ, ավագանու անդամներ:

«Ինչպես մյուս, այնպես էլ տուրիզմի ոլորտում ամենամեծ խնդիրը ինֆորմացիայի պակասն է»,-կարծում է Վանաձորի զորգացման խորհրդի նախագահ Արմեն Մատինյանը ու ներկայացնում Վանաձոր այցելող զգոսաշրջիկների համար ստեղծված բուկլետը, որի գոյության մասին, պարզվում է, ներկաներից քչերը գիտեն:

«Տուրիզմի զարգացման հետ կապված մենք լուրջ խնդիրներ ունենք: Առաջինը հանրապետության մասնագիտացված կառույցների հետ սերտ աշխատանքի բացակայությունն է: Այսինքն՝ մենք հիմնականում տուր-օպերատորներիհ ետամուրհամագործակցությունչունենք, ինչըշատկարևոր էտեղեկատվությանուփորձիփոխանակմանհամար»,-Արմեն Մատինյանը խոսեց նաև ուժեղ կողմերի մասին:

«Լոռիգրուպ» ընկերության ներկայացուցչի խոսքով պետք է ստեղծել Վանաձորի բրենդը, այսինքն՝ այն, ինչը տեսնելու համար մարդիկ կգան Վանաձոր:

Գործատուների և արդյունաբերողների միության Լոռու մարզի միության նախագահ Ահարոն Մակարյանը տուրիզմի զարգացման հարցում կարևորեց հատկապես մեր երկրագիտական թանգարանի դերը, որի շրջակայքը շատ վատ վիճակում է: Նա առաջարկեց կարգի բերել թանգարանի հարակից տարածքը:

Ներկաների խոսքով Վանաձորն ունի թանգարաններ, բայց արդյո՞ք դրանք այն վիճակում են, որ կարող են տուրիստի համար գրավիչ ու հաճելի լինել: Ունենք նաև ենթակառուցվածնքներ, հյուրանոցային տնտեսություններ, որոնք ի վիճակի են մատուցելու բավարար մակարդակի ծառայություններ, բայց սա դեռևս բավական չի զբոսաշրջությունը խթանելու համար:

Քննարկմանը մասնակցող ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը հիշեց մինչ անկախացման տարիները, երբ Վանաձորը զբոսաշրջիկների համար գրավիչ էր նաև Հայաստան առողջարանի առումով: «Ինձ մոտ հիշողություններ արթնացան նախկին Կիրովականի վերաբերյալ, երբ մեր քաղաքը չուներ հատուկ բրենդ, բայց ունեինք տուրիստական բազա և տուրիստների մեծ հոսք կար, որը պայմանավորված էր նաև առողջարանով: Առողջարանը հիմա էլ որոշ չափով գործում է, կարճատև ծրագրեր է անում, կարծում եմ, որ պետք է ուսումնասիրենք տուրիզմի նախկինում եղած փորձը»,-նշեց Գ. Քալանթարյանը:

Ներկաներն անդրադարձան նաև Վանաձորի երեք արհեստական լճերին, որոնցից միայն մեկն է այժմ ջրալցված: Առաջարկ եղավ ներդրումներ կատարել և իրականացնել ձկնորսության փառատոններ: «Թթու ջուրը» Վանաձորի համար բավականին հարուստ բանակն պաշար է, դրա վրա ևս կարելի է որոշակի շեշտադրում անել:

Առաջարկներ եղան նաև օգտագործել քաղաքի բուսաբանական այգու հնարավորությունները, ինչպես նաև տուրիստական ծրագրերում ներառել զբոսաշրջիկների այցըքաղաքիավեստագետներիարվեստանոցներ՝քանդակագործներ, խաչքարագործներ, տիկնիկագործներ և այլն:

Ներկաները նկատեցին, որ քաղաքը նույնիսկ մեկ հանրային զուգարան չունի:

Առաջարկվեց նաև ստեղծել նախկին արդյունաբերական Կիրովականի քարտեզը, որը կարող է դառնալ հետաքրքրիր շրջայցի ուղի՝ նախկինում ունեցած արդյունաբերությունը ներկայացնելու համար:

«Նկարվելու տեղ է պետք»,- կես-կատակ, կես- լուրջ նկատեց Վանաձորի զարգացման խորհրդի նախագահ Արմեն Մատինյանը:

Գոհար Մովսիսյան (Culture.AM)

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0