a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
22/04/2015

Իսլամական կրոնն ընդունած աղջիկը չգիտեր, որ հայ է. 35 տարեկանում նա մկրտվել է

Culture.AM Naz

Hartak.am .-  Նազլը Էսինան ցեղասպանությունից հետո իսլամացած հազարավոր հայերից մեկն է: 13 տարեկանում իր հայկական ինքնության մասին տեղեկացած աղջիկը 35 տարեկանում մկրտվել է: Այժմ նա 38 տարեկան է, իսկ մանկության տարիներին կարծել է, թե ինքը դերսիմցի ալևի է: Այժմ Նազլըն հայերեն է սովորում. գրում է թուրքական Biyanet կայքը:
«Մի օր դպրոցում երեխաների հետ կռվելու ընթացքում ինձ «վատ հայ» ասացին: Չհասկացա, թե ինչ նկատի ունեին, սակայն մտածեցի, որ երևի հայը շատ վատ մի բան է, որ որպես հայհոյանք են ասում: Մայրս ասաց, որ նման բան չկա»,-պատմել է նա:
Կինը նշել է, որ մանկության տարիներին իրեն միշտ հետաքրքրել է՝ ինչո՞ւ բոլորը մեծ գերդաստան ունեն, իսկ իրենք՝ ոչ:
«Հորս մահվանից հետո մի օր հորեղբայրս մեզ հավաքեց ու պատմեց, որ հայ ենք: Ջարդերի ընթացքում մեր ընտանիքի մեծ մասը զոհվել է, միայն հատուկենտ մարդկանց էր հաջողվել բախտի բերմամբ ողջ մնալ: Պապս էլ փրկվածներից մեկն էր: Երկու ամիս լեռներում ու անտառներում է ապրել»,-պատմել է Նազլըն:
Նա նշել է, որ դրանից հետո պապին փրկել է ալևի մի մարդ՝ Հասան աղան, և իր տանն աշխատանքի ընդունել:

 

Ավելին՝ Hartak.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0