a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ մասնագետները «լազերային կուրացման սարքեր» են ստեղծել

lazerayin-kuracum

armworld.am-ի տեղեկություններով, հայ մասնագետները ստեղծել են «լազերային կուրացման սարքեր», որոնք նախատեսված են հակառակորդի դիպուկահարներին հայտնաբերելու եւ վնասազերծելու համար։

«Սարքի առավելությունն այն է, որ մինչեւ դիպուկահարի աշխատելը, նախքան կրակոց արձակելը, սարքը թույլ է տալիս նրան հայտնաբերել, որքան էլ որ դիպուկահարը քողարկված լինի:

Ինչքան էլ նա թաքնվի, օպտիկան չի փակում, քանի որ օպտիկան պիտի բաց տեսադաշտ ունենա, որ թիրախ որոնի: Այդ օպտիկայից անդրադարձվող ճառագայթները որսալով՝ մեր սարքը հայտնաբերում ու բացահայտում է դիպուկահարի գտնվելու վայրը: Ինչպես նաեւ հզոր լազերային ճառագայթի օգնությամբ շարքից դուրս է հանում տվյալ օպտիկական սարքը»,- պատմել է մասնագետներից մեկը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0