a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Լեոնարդո դի Կապրիոյի կազմակերպած խնջույքին ներկա էր նաև Լարի Գագոսյանը

The Leonardo DiCaprio Foundation 2nd Annual Saint-Tropez Gala - Cocktail

Սեն Տրոպեում (Ֆրանսիա) կազմակերպվել էր ճոխ խնջույք հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոյի կողմից, ով լրջորեն զբաղվում է վայրի բնության պահպանման հարցերով։ Կազմակերպված խնջույքի շրջանակներում դի Կապրիոն աճուրդի է հանել անձնական իրերից մի քանի նմուշ: Վաճառքից ստացված գումարներն ուղղվելու են ոչնչացման եզրին գտնվող կենդանիների պահպանմանը:
Tatler-ի փոխանցմամբ, դի Կապրիոյի կազմակերպած միջոցառման պատվավոր հյուրերի շարքում են եղել Իրինա Շեյքը, Վլադիմիր Կլիչկոն, Սիլվեստր Ստալոնեն, Էլթոն Ջոնը, Քեյթ Հադսոնը, Մոնակոյի դուքս Ալբեր 2-րդն, ինչպես նաև Լարի Գագոսյանը:
Ազգությամբ հայ ամերիկաբնակ Լարի Գագոսյանն աշխարհի խոշորագույն արտ-դիլերներից մեկն է, ով ունի հինգ արվեստի պատկերասրահ։ Լարի Գագոսյանը ArtReview-ի կազմած «Արվեստի բնագավառում աշխարհի ամենաազդեցիկ 100  մարդկանց» ցանկում զբաղեցնում է  2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Ֆրանսուա Պինոյին (François Pinault)։

Լարի Գագոսյանը ծնվել է 1945 թվականի ապրիլի 19-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ)։ Նրա տատն ու պապը ԱՄՆ են գաղթել Երևանից։ Սովորել է Կալիֆորնիայի համալսարանի անգլերեն լեզվի և ամերիկյան գրականության ֆակուլտետում։ Համալսարանն ավարտելուց հետո նա երկար ժամանակ փոխել է աշխատանքները՝ հասցնելով աշխատել նույնիսկ ավտոկայանատեղիի կայանող։ Արվեստի աշխարհում ապագա ունենալու մասին Լարին այդ ժամանակ նույնիսկ չէր էլ մտածում․ ինչպես հաճախ լինում է, ամեն ինչ որոշում է պատահականությունը։ Գագոսյանը պատահաբար տեսնում է ֆիրմային ֆիլմերի պաստառներ վաճառողի և այդ աշխատանքը նրան շատ հետաքրքիր է թվում։ Թողնելով կայանատեղին՝ Լարին սկսում է զբաղվել պաստառների վաճառքով, իսկ որոշ ժամանակ անց բացում է նույնիսկ իր սեփական խանութը։

Պաստառների վաճառքը ինքնին հետաքրքիր զբաղմունք է թվում Գագոսյանի համար․նրա ձեռքի տակով են անցնում զարմանալիորեն թանկարժեք և հազվագյուտ ցուցանմուշներ։ Որոշ ժամանակ անց Լարին սկսում է տեղադրել պաստառները շրջանակների մեջ և ստացվածը վաճառել յոթակի թանկ։ Ավելի ուշ նա անցնում է նկարների և սկսում ծանոթանալ նկարիչների հետ։
Ընդհանուր առմամբ, Լարին նկարների հետ աշխատում է շուրջ 30 տարի։ Հենց շնորհիվ Լարի Գագոսյանի՝ արվեստի սիրահարները ծանոթացան Սեսիլի Բրաունին, Ջեֆֆ Կունսին և Դեմիան Հերստին։

Հավելենք միայն այն , որ աստղային հյուրերի առատաձեռնության շնորհիվ հավաքվել է շուրջ 40 մլն դոլար, որն ուղղվելու է ոչնչացման եզրին գտնվող վագրերի, լեռնային գորիլաների ու ռնգեղջյուրների փրկության ծրագրին:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0