
30/05/2017
|
Երևանի քաղաքապետարանը Լիպարիտ Ավետիսյանին բնակարան է շնորհել

Երևանի ավագանու 2-րդ գումարման վերջին նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որոշվել է անհատույց սեփականության իրավունքով տրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ի հիմնավորումն որոշման` նշվել է, որ Լիպարիտ Ավետիսյանը ծնողների, կնոջ և զավակների հետ բնակվում է վարձակալական հիմունքներով և հանդիսանում է բնակարանային պայմանների կարիքավոր։