a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
24/04/2015

Լուգանսկում հանրահավաք է ընթանում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Luhansk

Ar.newsarmenia.ru.- Ողջ աշխարհում, այդ թվում նաև Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, հիշում են Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերին, հաղորդում է lifenews.ru–ն։

«Լուգանսկի պուրակներից մեկում ևս հանրահավաք է անցկացվում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Նախօրեին հայկական համայնքի ներկայացուցիչները կարգի են բերել պուրակը, քանի որ երկար ժամանակ այն գնդակոծվում էր ուկրաինացի ուժայինների կողմից», – նշում է հրատարակությունը։

«Հիմա Լուգանսկում բնակվում է մոտ մեկուկես հազար հայ։ Ռազմական հակամարտության պատճառով հայկական համայնքի ներկայացուցիչների մի մասը տեղափոխվել է Ռուսաստան, մյուսները` Հայաստան։ Սակայն մենք փորձում ենք նշել այս ողբերգական տարեթիվը, չի կարելի մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիայում 100 տարի առաջ», – նշել է «Կռունկ» հայկական ազգային–մշակութային միության փոխնախագահ Արթուր Գրիգորյանը։

Հիշատակի հանրահավաքի ժամանակ բնակիչները կտեղադրեն նաև հուշաքար, ինչից հետո աղոթք կհնչի։ Ինչպես նշել է LifeNews–ի թղթակիցը, հետագայում պուրակում կտեղադրվի կոթող և կավարտվի տաճար, որի շինարարությունը սկսվել էր դեռևս երկու տարի առաջ, սակայն ռազմական գործողությունների պատճառով այն դադարեցվել էր։

Ավելին՝ Ar.newsarmenia.ru կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0