a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Խաչհամբույրի փողերո՞վ, թե՞ հատուկ այլ եկամուտի աղբյուրներ կան, որ հոգևորականներն այդպիսի մեքենաներ են վարում

22008_370382369814410_7342794368889863517_n

Օրեր առաջ այս նկարը “պայթեցրեց” համացանցը:  Լուսանկարի հեղինակին այդպես էլ գտնել չհաջողվեց, որպեսզի պարզեինք որտե՞ղ է այն արված: Համարանիշից երևում է, որ հաստատ հայկական է:

Այն, որ  հոգևորականներից շատերը եկեղեցին իրենց համար դարձրել են բիզնեսի միջոց, երկու կարծիք լինել չի կարող: Դե հա, հիմա դժգոհողներից դժգոհող մարդիկ կասեն, որ բա իրենք էլ են մարդ, ինչ եք ուզում իրենցից, մենք էլ բողոքողներին հակադրվող մարդկանց կշեշտենք, որ եկեղեցին առևտրի տեղ չէ, ոչ էլ գումար շորթելու, ինչպես շատերն են անում: Եկեղեցին մոլորվածին տուն դարձնելու, անապահովին օգնելու, կարիքավորին աջակցելու, հիվանդին կարեկցելու և նրա համար աղոթելու վայր է: Համենայն դեպս մեր ու մեր պես մտածող միլլիոնավոր մարդկանց համոզմամբ:

“Գնացքը դուրս է եկել ռելսերից անգամ եկեղեցում”…Դարձել հասարակ մահկանացուներից փող պոկելու միջոց:

Մի շարք առիթներում՝ կնունք, մատաղ, առավելապես հարսանիք, արարողությունից հետո դպիրները, սարկավագները (այ թե կոնկրետ ով է պահում, չեմ կարողանում տարբերակել) փող հանգանակելու համար նախատեսված սկուտեղով այնպես են դիրքավորվում եկեղեցում, որ անգամ էն չունևորն էլ գրպանից հանում է նախավերջին 1000 դրամը՝ ամոթով չմնալու համար, դնում ու հեռանում: Ավելին, պետք է ուշադիր նայել հայացնքները սպասավորների, որոնք տեսնում են 1000 դրամանոցը, կարծես իրենց մի բան էլ պարտք է այդ խեղճ ու կրակ մարդը: Ամո՛թ է: Դուք եկեղեցու ներկայացուցիչներ եք: Ձեզանից մենք պետք է օրինական կյանքով ապրել սովորենք, մեղքի մեր ընտրած ճանապարհը Ձեզ նայելով, Ձեր խորհուրդներով պետք է փոխենք դեպի հավերժություն:

Մեր գլխին փլավ են լցնում՝ ասելով, որ այդ գումարները գնում են ի բարորություն եկեղեցու, վերանորոգում, շինարարություն, ծախսեր: Ու եթե այդ մեքենաները (վստահ եմ,դրանք շատ կան) գնված չեն եկեղեցականների սեփական միջոցներով (0,01 տոկոս հավանականություն, ասենք այդ հոգևորականի հայրն է տվել, կամ բարեկամը կտակ թողել), ապա այստեղից միայն մեկ ենթադրություն, որ մեր նվիրվաբերած գումարները եկեղեցում, այո, ծախսվում են եկեղեցու կարիքների, այսինքն եկեղեցականների կարիքների վրա: Իսկ դրա համար մեզ պատասխան տալ պետք չէ, միևնույն է, մի պատասխան գտնելու են, ՎԵՐԵՎՆ են պատասխան տալու:

Հ.Գ. Խոսքն ամենևին բոլոր եկեղեցիների և եկեղեցու սպասավորների մասին չէ: Լրացուցիչ գումարով,որը ծախսվում է “ոչ եկեղեցու կարիքների համար”, այս ֆինանսապես անապահով մեր ժողովրդի համար կարելի է մոմը գոնե անվճար դարձնել,առավել ևս,որ մոմերը մեծամասամբ մշակվում են ու մոմ դառնում հալված մոմերի հաշվին:

Հ.Գ.Գ. Գյուղ չկա գայլ չլինի, բայց կոնկրետ այս հատվածում հաստատ “գայլեր” չպետք է լինեին…

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0