a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կապուտաչյա Սևանը՝ նախընտրելի հանգստավայրերի ցուցակում

K1024_ARMENIE_Lac-Sevan_006

Զբոսաշրջային Travel.ru ծառայությունը պարզել է, թե զբոսաշրջիկներն որտեղ են նախընտրում հանգստանալ ԱՊՀ երկրներում: Առավել նախընտրելի հանգստավայրերից է ճանաչվել նաև Սևանը:

ԱՊՀ երկրների հանգստավայրերի լավագույն հնգայում են հայտնվել Ղրղզստանի Իսիկ Կուլը, Բորովոե հանգստավայրը Ղազախստանում, Նարոչ լիճը Բելառուսում, Կասսպից ծովը (Բաքու) և Սևանա լիճը:

Հանգստավայրերի վարկանիշը կազմվել է ըստ հյուրանոցների ամրագրման 2016-ի ամռան ամիսների համար:

Պարբերականը նշում է, որ զբոսաշրջիկներին Սևանում դուր է գալիս մոտորանավակով զբոսանքը, գեղեցիկ լեռնային բնապատկերը, խեցգետնից պատրաստված քաբաբը: Նշվում է, որ այստեղ կա նաև հիշարժան պատմական հուշարձան` Սևանավանքը:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0