a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական ճարտարապետության մասին միջոցառում Ջիվանու հայրենի գյուղում

Կարծախ_միջոցառում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Ջիվանու թանգարանի համագործակցության շնորհիվ օրերս հայկական միջնադարյան ճարտարապետության մասին պատմող լուսապատկերային ցուցադրություն է բացվել Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի նախկին մշակույթի տանը։ Ջավախահայերի համար սա Հայաստանին ու հայկական մշակույթին մոտ լինելու բացառիկ հնարավորություն է:

Նախկին մշակույթի տանը հավաքված հայ դպրոցականները նախ դիտել են Ջուղայի խաչքարերի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ, ապա՝ ՊՈԱԿ-ի ցուցադրությունների բաժնի նախաձեռնությամբ ստեղծված «Հայաստանի հուշարձանները» խորագրով ցուցադրությունը։ Այն պատմում է մեր միջնադարյան ճարտարապետական գոհարների մասին։ Ջիվանու թանգարանի էքսկուրսավար, համակարգող Հասմիկ Սաղաթելյան-Մշեցյանը ցուցադրությանը զուգահեռ խոսել է հայկական պատմամշակութային ժառանգության, միջնադարյան քարեղեն վկայությունների ճարտարապետական ու պատմական նշանակության, դրանց նախկին ու ներկա վիճակի մասին։ Լուսապատկերային ցուցադրության մեջ ընդգրկվել են հայկական միջնադարյան ճարտարապետության 90-ից ավել բացառիկ արժեքավոր նմուշներ։ Հայաստանից կտրված ջավախահայ դպրոցականների համար նմանօրինակ միջոցառումները հայ մնալու, հայկական մշակույթով դաստիարակվելու հրաշալի հնարավորություն են։ Հասմիկ Սաղաթելյան-Մշեցյանի փոխանցմամբ պատանիները հեռացել են շատ տպավորված։

Նախաձեռնությունն առաջինն է, բայց վերջինը չի լինելու։ Նմանօրինակ միջոցառումների անցկացումը շարունակական բնույթ է կրելու։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0