a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հալեպցի հայն իտալական քաղաքի բնակիչներին կպատմի Ցեղասպանության մասին

castiglione-olona

Ապրիլի 24-ից հետո էլ ամբողջ աշխարհում շարունակվում են Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները:

Իտալիայի հյուսիսային փոքրիկ Կաստիլիոնե Օլոնա քաղաքում «Առանց հայրենիքի հայը. պատմություն ինձ և մեզ համար» խորագրով մշակութային երեկո կանցկացվի: Տեղական Varesenews պարբերականի փոխանցմամբ, միջոցառման կազմակերպիչներն են քաղաքապետարանի մշակույթի վարչությունն ու Կույս Ռոզարիայի եկեղեցական ծուխը: Երեկոյի հյուրն է լինելու սիրիահայ գրող Սեզար Բալաբանը՝ «Առանց հայրենիքի. Հալեպցի հայի պատմությունը» վեպի հեղինակը: Սեզար Բալաբանը ծնվել է 1950 թվականին, Հալեպում, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ընտանիքում: Նա մեծացել է երեք մշակույթների մթնոլորտում. ընտանիքում՝ հայկական, շրջապատում՝ արաբական, դպրոցում՝ ամերիկյան: 1969 թվականին նա մեկնում է Իտալիա՝ այնտեղից ԱՄՆ ուղևորվելու համար, սակայն որոշում է մնալ և վիրաբուժություն սովորել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0