a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հալլե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված երկու միջոցառում է տեղի ունեցել

Culture.AM Halle7

«Մշակույթների երկխոսություն» նախաձեռնությամբ Գերմանիայի Հալլե քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են իրականացվել, որոնց վերաբերյալ այսօր լրագրողների հետ հարցազրույցում մանրամասներ ներկայացրեցին արվեստագետներ Հայկ Մելիքյանը և Տիգրան Կիրակոսյանը:

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը նշեց, որ ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանից Գերմանիա մեկնեց հայ արվեստագետ, աշխատեց Հալլե քաղաքում, նկարները ցուցադրվեցին այնտեղ: Սա առաջին միջոցառումն էր: Երկրորդը Հայկ Մելիքյանի համերգն էր, որի շնորհիվ էլ ավելի արժևորվեց հայ մշակույթը։

Սոնա Հարությունյանի խոսքով՝ Գերմանիան այն երկիրն է, որ մինչ օրս չի արձագանքել Հայոց ցեղասպանության տարելիցին և Հայաստանի համար մշակույթի միջոցով ևս մեկ անգամ այս փաստին անդրադառնալը լավագույն միջոցն է:

Երաժիշտ Հայկ Մելիքյանն իր հերթին ասաց, որ կատարում էր հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, ինչպես նաև կարևորեց, այն փաստը, որ հայ դասականների հետ մեկտեղ հանդիսատեսին ներկայացվեցին նաև ժամանակակից ստեղծագործողների աշխատանքները։

Համերգը տեղի է ունեցել «Սպասելով լուսաբացին» խորագրով։
Նկարիչ Տիգրան Կիրակոսյանն էլ անդրադառնալով իր «Ձայներ անցյալից» լայնածավալ ցուցահանդեսին՝ ասաց, թե երկուսուկես ամսում փորձել է անել ու ներկայացնել այն, ինչը հոգեհարազատ է եղել իրեն․

«Օրեցօր միջավայրի մեջ ընկղմվելը և ավելի ուշադիր զննելը նոր թեմաներ առաջ բերեցին: Ես, իհարկե, էսքիզներ տարել էի: Մինչև վերջ վախենում էի, որ ցուցահանդեսը դիմագիծ չի ունենա: Ցուցահանդեսի էքսպոզիցիայից հետո արդեն այդ դիմագիծը երևաց: Ինձ համար, որպես հայ նկարչի, հայրենիքում ստեղծագործելն է, իսկ ցուցադրելն արդեն կարելի է դրսում: Սքանչելի ճարտարապետությունը հիացնում է, բայց չի դրդում նոր ասելիքի: Ինձ համար գերադասելի է Հայաստանի թեկուզ փլվածքը, քան դրսի շքեղ տաճարները»,-ասել է նկարիչը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0