Warning: include(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache-base.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 65

Warning: include_once(/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php) [function.include-once]: failed to open stream: No such file or directory in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82

Warning: include_once() [function.include]: Failed opening '/home/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/ossdl-cdn.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php53/usr/share/pear:/opt/alt/php53/usr/share/php') in /home5/culturea/public_html/wp-content/plugins/wp-super-cache/wp-cache.php on line 82
Հակոբ Մնձուրու 130 ամյակին նվիրված գրականության ցուցադրություն | Culture.AM
a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հակոբ Մնձուրու 130 ամյակին նվիրված գրականության ցուցադրություն

13062912_982491435138595_2116963100912221222_o

Հայաստանի ազգային գրադարանի «Վերնատուն սրահում» սպասարկման բաժնի գիտական ընթերցասրահի աշխատակիցների նախաձեռնությամբ Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում կազմակերպվել է անվանի արձակագիր Հակոբ Մնձուրու 130 ամյակին նվիրված գրականության ցուցադրություն:

Միջոցառման ընթացքում գրականագետ Մարգարիտա Խաչատրյանը հանգամանորեն ներկայացրել է գրողի կյանքը և գործունեությունը:

Հակոբ Մնձուրին հայ արձակագիր, Կարոտի գրականության հիմնադիրներից և վառ ներկայացուցիչներից մեկն է։ «Կապույտ լույս» (1958), «Արմտան» պատմվածքների ժողովածուների հեղինակը։

Սովորել է Պոլսի  Ղալաթիո նախակրթարանում, ապա՝ անգլիական Ռոբերտ կոլեջում։ Մնձուրու առաջին պատմվածքը («Հարս ու կեսուր») լույս է տեսել 1906 թ.։ Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում՝ պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներ, ակնարկներ,  ժամանակագրություններ, թատերգություններ։

Հրատարակել է «Կապույտ լույս» (1958), «Արմտան» (1966) և «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուները։ Մնձուրին, ում հերոսները տարբեր ազգերի աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը՝ իր բնության հրաշալիքներով։ Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ։ Սերտ կապերի մեջ է եղել Սովետական Հայաստանի հետ։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0