a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Համահայկական նվագախմբի երաժիշտներն այցելել են Ծիծեռնակաբերդ

panarmenian_orchestra

Համահայկական նվագախմբի երաժիշտները  Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ անմեղ զոհերի։ Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

Ապրիլի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Համահայկական նվագախմբի» առաջին հանդիպումը, որին մասնակցում են աշխարհի 20 երկրից շուրջ 90 ազգությամբ հայ երաժիշտներ:

Ապրիլի 24-ի համերգում ընդգրկված են Արամ Խաչատրյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Կոմիտաս-Շարաֆյանի, Սերժ Թանկյան ստեղծագործություններից: Բացի դրանից, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը  հատուկ այս նախագծի համար հեղինակել է «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0