a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/03/2015

Հայաստանի ծագման տարեթիվը՝ գենետիկների ուսումնասիրության առարկա

Culture.am Movses

Մովսես Խորենացին գրում էր, որ Հայաստանը հիմնադրվել է Ք.ա. 2492 թվականին՝ տարեթիվ, որը սովորաբար դիտվում է առասպելական, չնայած Խորենացին պնդում էր, որ ճանապարհորդել է Բաբելոն և ուսումնասիրել հին մատյանները: Կամ նրա բախտը բերել է և ճիշտ է կռահել, կամ նա իսկապես տիրապետել է կարևոր տվյալների: Գենոմների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ նրա նշած տարեթիվը ճշմարտանման է՝ գրում է The New York Times-ը:
Գենետիկները սքանավորել են Հայաստանից և Լիբանանից 173 հայերի գենոմներ և համեմատել ողջ աշխարհից 78 այլ ժողովուրդների գենոմների հետ: Նրանք հայտնաբերել են, որ հայերը հնագույն բնակչությունների միագումար են, նրանց հետնորդներն այժմ ապրում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում և այլ տարածաշրջաններում: Գենետիկները հաշվարկել են, որ այս համատեղումը եղել
է Ք.ա. 3000-ից 2000 թվականներին՝ դա համապատասխանում է Հայաստանի հիմնադրման՝ Մովսես Խորենացու տարեթվին: Բրոնզի դարի վերջին, երբ տեղի էր ունենում ազգերի խառնվելը, զգալի չափով մարդկանց տեղաշարժ կար աճող առևտրի, պատերազմների և բնակչության աճի պատճառով: Ք.ա. 1200 թվականից հետո Արևելյան Միջերկրական գոտու բրոնզեդարյա քաղաքակրթությունները հանկարծակի փլուզվեցին, որը հավանաբար հանգեցրեց այլ ժողովուրդներից հայերի մեկուսացմանը: Գենետիկները նշում են, որ այդ ժամանակահատվածից հետո ապրող հայերի գեներում չի հայտնաբերվում այլ ժողովուրդների հետ զգալի խառնուրդ: Մեկուսացմանը նպաստել են հայկական մշակույթին բնորոշ ասպեկտներ, նշված է հոդվածում: Հետազոտողները հայտնաբերել են գենետիկ տարբերության նշան, որը զարգացել է արևմտյան և արևելյան հայերի միջև մոտ 500 տարի առաջ: Այս թիվը համապատասխանում է Օսմանյան և Սեֆյանների դինաստիաների միջև պատերազմների սկզբին և թուրքական ու պարսկական կայսրությունների միջև հայ բնակչության բաժանմանը: «ԴՆԹ-ի այս հետազոտությունն ընդհանուր գծերով հաստատում է հայոց պատմության մասին տեղեկությունների մեծ մասը»,- ասել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետ աշխատող պատմաբան Հովան Սիմոնյանը:

 

Ավելին՝ Irates.am կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0