a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանում մեկնարկել են Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակույթի օրեր

Culture.AM North OSSETIA-ALANIA

ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի սուբյեկտների միջազգային մշակութային հաղորդակցության նախագծի շրջանակում Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակույթի օրերը Հայաստանում» խորագրով արվեստների միջազգային փառատոնը:
Նշենք, որ փառատոնը մեկնարկել է հունիսի 3-ին և կշարունակվի մինչև հունիսի 6-ը։ Նախագիծն իրականացնում է Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության պարուսույցների միությունը` Ռուսաստանի Դաշնության, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ: Մշակույթի օրերի շրջանակում Հայաստան կայցելի Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի մշակութային պատվիրակությունը՝ մշակույթի նախարար Ֆաթիմա Խաբալովայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՕԱ Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Մադինա Աթաևան, ՌԴ վաստակավոր արտիստ, «Ալան» համույթի գեղարվեստական ղեկավար Էլբրուս Կուբալովը, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՀՕԱ ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևան, ՀՕԱ օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի տնօրեն Անատոլի Գալաովը:
Հունիսի 4-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության «Ալան» պարի համույթի մենահամերգը: Համույթը համառուսական և միջազգային մրցույթների հաղթող է, արժանացել է ժողովուրդների բարեկամության ակադեմիական շքանշանի, Ֆրանսիայի Դիժոն քաղաքում անցկացված` «Հինգ մայրցամաքների միջազգային փառատոնի» ոսկե մեդալի, ինչպես նաև ՌԴ կառավարության մշակույթի ոլորտի, Կոստ Խետագուրովի անվան պետական և «Ոսկե Ապոլլոն» մրցանակների: Նույն օրը` ժամը 18:30-ին, թատրոնի նախասրահում կբացվի դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես. կներկայացվեն «Ասիկ» ընկերության վարպետների պատրաստած ազգային տարազներով կոլեկցիոն տիկնիկներ (ղեկավար` Զալինա Ցախիլովա), «Ֆանդիր» ընկերության վարպետների ձեռքով պատրաստած` օսեթական ավանդական երաժշտական գործիքներ, ինչպես նաև «Իզոլդա» ընկերության վարպետների ստեղծած բացառիկ ազգային տարազներ (ղեկավար` Իզոլդա Գոգիչևա):
Հունիսի 5-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի մենակատարների համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևա):
Մշակույթի օրերի շրջանակում կկազմակերպվեն նաև վոկալի, ժողովրդական-բեմական պարի և դերասանական վարպետության դասընթացներ. կվարեն Լարիսա Գերգիևան, ՌԴ վաստակավոր արտիստ, «Ալան» համույթի գեղարվեստական ղեկավար Էլբրուս Կուբալովը, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ, օպերայի և բալետի ազգային պետական թատրոնի տնօրեն Անատոլի Գալաովը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0