a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կայացել է ՀՀ սփյուռքի նախարարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հանդիպումը

1 (9)

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցաել ՀՀ սփյուռքի նախարարի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հանդիպումը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն արժևորլ է  անցնող մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Նա մասննավորապես նշել է. «Անցյալ տարի, երբ նշում էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մեր հանդիպման մեջ և՛ ցավ կար, և՛ հպարտություն: Ցավոք, այսօր էլ հանդիպում ենք ցավի և հպարտության զգացումով: Ցավի՝ ապրիլյան ագրեսիայի հետևանքով մեր զոհերի համար, և հպարտության, որ մեր հայկական բանակը կարողացավ կանգնեցնել թշնամու հարձակումը և հետ մղել նրան մեր սահմաններից: Այս օրերին մեր ժողովուրդը համախմբվել է ու դարձել միասնական: Աշխարհի բոլոր անկյուններից հայերն իրենց զորակցությունը հայտնեցին Արցախին, կազմակերպվեցին ցույցեր, բարեգործական ակցիաներ, բացվեցին հիմնադրամներ»:

Արցախի քառօրյա պատերազմից առ այսօր Սփյուռքում տեղի ունեցած ակցիաներն ու իրականացված աջակցությունը ներկայացվել է  տեսաշարով:

Խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն խնդիրների մասին՝ նախարարը նշել է  չորս հիմնախնդիր՝ Ցեղասպանության ճանաչում, դատապարտում և պահանջատիրություն, Արցախի հիմնախնդիր, Հայաստանի հզորացում և պայքար ընդդեմ Սփյուռքի ուծացման: «Այսօր մեր գլխավոր խնդիրը Արցախի ճանաչումն է: Դուք պետք է ձեր երկրներում աշխատեք ճանաչելի դարձնել Արցախը, բացատրեք, որ այն հայկական հող է և ժամանակին Ստալինի կողմից սկզբունքորեն անօրինական որոշում է կայացվել: Արցախը մեր գոյության և լինելիության հիմքն է», – շեշտեց Սփյուռքի նախարարը:

Սիրահայայության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Հայաստան համահայկական հիմնադրամի իրականացրած աշխատանքների մասին զեկուցումով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը:

Ցուցադրվել է  ֆիլմ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերի մասին:

Վերջում ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների՝ Արցախի ճանաչման, Հայաստանի հզորացման ուղիներին վերաբերող հարցերի:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0