a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

“Հայաստան 1915-2015″. այսուհետ այդպես կկոչվի ֆրանսիական քաղաքներից մեկի պուրակը

default

Ֆրանսիան շարունակում է ցուցաբերել հայ ժողովրդին իր նվիրվածությունը ու իր կոշտ վերաբերմունքը՝ Հայոց Ցեղասպանության ժխտողականության հարցում: Ավելին, շարունակում է թույլատրել փողոցներ ու դպրոցներ կոչել ի պատիվ հայ ժողովրդի:

Օրեր առաջ  Ֆրանսիայի Վար դեպարտամենտի Կավալեր սյուղ Մեր ծովափնյա քաղաքի օղակաձեւ պուրակն անվանակոչվել է «Հայաստան 1915-2015»: Պուրակի հանդիսավոր արարողությանը ֆրանսահայերից բացի մասնակցել են Կավալեր սյուղ Մերի եւ Լավանդուի քաղաքապետերը, «Սեն Տրոպեի գոլֆի հայերի միություն» կազմակերպության ներկայացուցիչներ, հայ ժողովրդի բազմաթիվ ֆրանսիացի բարեկամներ:

Հետաքրքրական է, որ օղակաձեւ պուրակի անվանակոչումից մի քանի ժամ առաջ Սեն Լորենի եկեղեցում կաթոլիկ եւ առաքելական եկեղեցիների հայրեր Ռոբեր Պամբելեի եւ  Արշեն Մովսեսյանի ձեռամբ մատուցվել է հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակների հոգեհանգստի պատարագ, որն ուղեկցվել է Մարսելի Բոմոն հայ առաքելական եկեղեցու երգչախմբի  երգասացությամբ:

Հարկ է նկատել, որ այս քաղաքում ապրում են ընդամենը  800 հայ : Ու հենց  հայկական համայնքի պատվին քաղաքի  կենտրոնում՝ Միջերկրականի ափին, Եվրամիության անդամ պետությունների դրոշների կողքին վերջին տարիներին ծածանվում է նաեւ մեր հայոց եռագույնը:

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0