a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայերին կոտորողը հենց իմ ընտանիքն է եղել. Նևին Թահինջիօղլու

tahincioglu550_0145

Վերջերս Թուրքիայում տեղի ունեցած կոնֆերանսներից մեկի ժամանակ երիտասարդ գիտնական Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն պատմել է 1871թ. Ուրֆայի հայկական գյուղերից մեկում ծնված Սառա անունով մի հայ աղջկա պատմությունը: Համիդյան կոտորածների ժամանակ (1894-1896թթ.) Սառան ստիպված է լինում ամուսնանալ համիդիե գնդերում ծառայող Էյուբ աղայի՝ Էյուբ Չեթին անունով մի մահմեդականի հետ: Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի ներկայացրած պատմությունը գրի է առել «Ակօսի» թղթակից Ույգար Գյուլթեքինը:

Ուրֆայի Վիրանշեհիր գավառում մեծացած Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի համար Սառայի պատմությունն սկսվում է մանկության տարիներից:

«Այըբ աղա, իսկական անունը Էյուբ էր: Նրա մասին մեր ընտանիքի անդամների պատմածները երկակի տպավորություն էին թողնում մեզ վրա: Պապիկս մի քարաշեն տուն ուներ, ուր մենք խաղալու էինք գնում: Տունն, ամենայն հավանականությամբ, հայիէր պատկանել: Երևում էր, որ այդպիսի գործ մենակ հայ վարպետը կարող էր անել: Քարաշեն տան վրա մեզ անծանոթ լեզվով գրություններ կային: Ում հարցնում էինք տանտիրոջ մասին, պատասխանում էր՝ «Այըբ աղայինն է, բայց ի՜նչ դաժանություններ է գործել այստեղ», մեկ ուրիշն ասում էր՝ «Ափսոս, Այըբ աղայի պես մեծ մարդու տունն ինչ օրի է հասել այսօր»: Այս երկու՝ միմյանցիցտարբեր պատումները մշտապես պտտվում էին իմ մանկական ուղեղում. հերո՞ս է նա, թե՞ չարագործ»:

Աստիճանաբար Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի գլխում հարցեր են կուտակվում, և նա սկսում է պատասխաններ փնտրել, տարբեր պատմություններ լսել Այըբ աղայի մասին:

«Հասկացա, որ նա ունեցել է հոգեբանական խնդիրներ, որ եղել էբռնության հակված մարդ, և բոլորը նրանից վախեցել են: Ինձ վրա շատազդեց այն, որ երեկոյան հաց ուտելիս նստում էր տան դիմացիաստիճաններին, և երբ տեսնում էր հայ մարդկանց, կանչում էր ու իրդաշույնով կտրում նրանց գլուխը: Սպանելուց հետո սպիտակթաշկինակով սրբում էր դաշույնն ու շարունակում էր ուտել իր հացը: Հասկանալի էր: Այդ ժամանակ հայի ամեն գլխի համար մի ոսկի էինտալիս: Բայց նա ընդհանրապես փողի կարիք չի ունեցել: Պետականպաշտոնյաների հետ հարաբերություններն էլ լավ էին: Պատմում են՝ ծեծում էր այն հային, որը նայում էր նրա աչքերի մեջ: Քար կտրեցի, երբիմացա՝ կինը հայ է: Ապշելու էր. հայերին ատող և այդքան հայ սպանածմարդն ամուսնացել է հայ կնոջ հետ»:

Համիդիե գնդերը հավաքում են երիտասարդ հայ տղամարդկանց, այդ թվում՝ Սառայի մեծ եղբայրներին ու զարմիկներին, և փակում Ուրֆայի քարանձավերից մեկում, որն այսօր էլ կոչվում է հայերի քարանձավ: Սառան, որն այդ ժամանակ 14-15 տարեկան էր, տեսնում է մի շուն՝ բերանում մարդու ձեռք: Հետևելով շանը՝ Սառան գտնում է այդ քարանձավը և հայտնաբերում իր սպանված հարազատներին: Սառայի ընտանիքն ուզում է հեռանալ գյուղից, սակայն Այուբ աղան, որ ջարդերի կազմակերպիչներից էր, ձերբակալում է նրանց:

Civilnet.am

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0