a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/03/2015

«Հայկական գաթա». Ջավախքում ավանդական փառատոն է անցկացվել

Culture.am Ton

Մարտի 11-ին` Մեծ պահքի Միջինքի օրը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում արդեն 4-րդ անգամ անցկացվել է «Հայկական Գաթա» փառատոնը։ Փառատոնի մեկնարկը տրվել է Հանգստյան ժամերգության և գոհաբանական աղոթքի ավարտից հետո:Այնուհետև, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի օրհնել են բոլոր գաթաները, որից հետո հայկական տարազներով աղջիկները Եկեղեցու բակում այն մատուցել են ներկաներին:
Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել Ախալքալաքի տարածաշրջանի շուրջ 11 գյուղեր, 10-ից ավելի կազմակերպություններ և 55 կանայք: Այն կանայք, ովքեր փառատոնին ներկայացել էին սեփական ձեռքերով թխած գաթաներով՝ նպաստելով հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանից օրհնությամբ ստացել են պատվոգրեր:

 

Մանրամասները՝ Tert.am կայքում

 

Գալիք Իրադարձություններ
Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0