a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական մշակույթը կներկայացվի Չինաստանում

Culture.AM China 1

Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հունիսի 28-ից մինչև հուլիսի 2-ը Չինաստանում անցկացվելու են “Հայաստանի մշակույթի օրեր”։ “Սպասվում է հետաքրքիր և հագեցած ծրագիր։ Առաջին հերթին կլինի ցուցահանդես, որը կներկայացնի հայկական պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև հնարավոր է, որ ծրագրում ներկայացվի Լուսիկ Ագուլեցու հավաքածուի ցուցադրությունը”,- նշեց Սվետլանա Սահակյանը։
Բացի այդ, նա նշեց, որ հանդես կգա “Բերդ” պարային համույթը՝ ներկայացնելով հայկական ժողովրդական պարը և հավելեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կազմակերպել նաև Հայաստանի մշակույթի օրեր Եգիպտոսում։

 

 

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0