a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական նոր դրամների վրա կպատկերվեն Կոմիտասը, Եղիշե Չարենցը, Վիլյամ Սարոյանը, Հովհաննես Այվազովսկին

POX

Արդեն շրջանառության մեջ գտնվող թղթադրամների կողքին կավելանան ևս մեկը՝ 2000 դրամանոց թղթադրամը, որը կտպվի երրորդ սերնդի երրորդ սերնդի պլաստիկ էլեմենտներ պարունակող կոմպոզիտային տեխնոլոգիայով։

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի տարածած տեղեկատվության համաձայն՝  ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար կներդրվի նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ:

Նշենք, որ ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Խորհուրդը հաշվի է առել նաև ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած քաղաքացիների առաջարկները: Հիշեցնենք, որ ՀՀ գալիք տարի նշելու է դրամաշրջանառության՝ ՀՀ ԴՐԱՄԻ ներդրման 25մյակը, որի ընթացքում ձևավորվել են ավանդույթներորոնք օրինակելի և ուսուցանելի են դարձել նաև միջազգային մակարդակում: ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ինՇրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:

Կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստումորը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանըհիմքընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդհոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի.

 

Անվանական արժեք
Թեմա
1 000 դրամ
Պարույր Սևակ
2 000 դրամ
Տիգրան Պետրոսյան
5 000 դրամ
Վիլյամ Սարոյան
10 000 դրամ
Կոմիտաս
20 000 դրամ
Հովհաննես Այվազովսկի
50 000 դրամ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0