a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական և հունական կազմակերպությունները հուշագիր են ստորագրել

0419arm-helen

ԱՄՆ հունական համայնքի լոբբիստները հանդիպել են Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ, ստորագրել փոխըմբռնման հուշագիր: Արարողությանը  ներկա է եղել նաև Կիպրոսի կառավարության ներկայացուցիչը:

Կապիտոլիումի էթնիկ հույն կոնգրեսականները հրապարակայնորեն դատապարտել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան (Գուս Բիլիրակիս, Ջոն Սարբանես և ուրիշներ):

Նյու-Յորքում Հայ Դատի գրասենյակի տարածքային ղեկավարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱՄՆ երեք առանցքային հունական լոբբիստական խմբերի՝ Հույն ամերիկյան վարչական խորհրդի, Ամերիկացի կիպրոսցիների համադաշնության և «Արդարություն Կիպրոսի համար» կառույցի հետ:

Hayernaysor-ի փոխանցմամբ՝ Կիպրոսի Հանրապետության արտերկրի կիպրոսցիների հետ աշխատանքի գծով նախարար Փոթիս Փոթիոն, որը Աֆրոդիտեի կղզու կառավարությունում համակարգում է հույն կիպրական գաղթօջախների հետ աշխատանքը, նշել է. «Այս փաստաթղթի միջոցով աշխատանք ենք սկսելու միասին, մեր երկու հասարակությունների շահերը ԱՄՆ-ում առաջ տանելու համար: Շուտով կայցելեմ Հայաստան հանդիպելու Սփյուռքի նախարարի հետ և նման հուշագիր ստորագրելու: Ցանկանում ենք որ այդ պայմանագիրը ամրագրի, որ ցանկացած երկրում, ոչ միայն ԱՄՆ-ում, հայկական և հույն- կիպրական համայնքները պետք է աշխատեն համատեղ»:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0