a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում

Culture.AM Mareseille

ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեղեկության համաձայն՝ հունիսի 4-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Մարսելի 9-10-րդ շրջանի վարչական շենքի («Սպտիակ տուն»` «Maison Blanche») ճակատային մասում ամրացված «1915-2015. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» մակագրությամբ պաստառի հանդիսավոր բացման արարողությունը:
Միջոցառմաը ներկա են եղել Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ, պատգամավոր Գի Տեսիեն, Մարսելի 9-10-րդ շրջանի ղեկավար Լիոնել Ռուայե-Պերոն, Մարսելի 11-12-րդ շրջանի ղեյավար, պատգամավոր Վալերի Բուայեն, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառումը սկսվել է Մարսելի Համազգային դպրոցի երգչախմբի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգի կատարումով: Բանախոսներն իրենց ելույթներում կարևորեցին Հայոց ցեղասպանության ոգեկոչումը, 100-րդ տարելիցի խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի և միջազգային հանրության համար` արժևորելով Շառլ Ազնավուրի` մեծ հայի և ֆրանսիացու մասնակցությունը և անգնահատելի նվիրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պերոն Շառլ Ազնավուրին շնորհել է Մարսելի 9-10-րդ շրջանի պատվավոր քաղաքացու հուշամեդալ: Այնուհետև տեղի է ունեցել «Սպիտակ տան» այգում տնկված 300-ամյա ձիթենու, որպես խաղաղության խորհրդանիշ, «100-րդ տարելիցի ձիթենի` Շառլ Ազնավուրի կողմից» մակագրությամբ ցուցանակի բացումը:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ֆրանսիական մամուլում: Քաղաքապետարանում Հայաստանին նվիրված միջոցառումների շարքը կշարունակվի ևս 10 օր:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0