a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում

g_image (8)

Նիդեռլանդների Ամստերդամ քաղաքի «Դե Բալի» սրահում «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում տեղի է ունեցել քննարկում՝ «Հիշողության արվեստը. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» խորագրով:
ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայության տեղեկության համաձայն՝ քննարկմանը դասախոսությամբ հանդես են եկել Ամստերդամի համալսարանի Ցեղասպանության ուսումնասիրությունների և մարդաբանության պրոֆեսոր, դոկտոր Թոմ Զվանը, ով ներկայացրեց Օսմանյան իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրականացման 3 փուլերը և հետևանքները:

Կլոր սեղանին Հայոց ցեղասպանության` իրենց գործունեության վրա ազդեցության մասին խոսեցին նկարիչ և պոետ Գրիգոր Մոմջյանը և ռեժիսոր Թինա Բաստանջյանը: Ցուցադրվեց վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության թեմայով 2001թ. նկարահանված կարճամետրաժ ֆիլմը: Կոմիտասի և Գյուրջիևի գործերի կատարմամբ հանդես եկավ Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլի ղեկավար, դաշնակահար և կոմպոզիտոր Լևոն Իսկենյանը: Քննարկմանը դիտարկվեցին նաև հիշողության տարրը և դրա` արվեստի տարբեր միջոցներով հանրությանը փոխանցելու և իրազեկելու կարևորությունն ու դրան առնչվող խնդիրները:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0