a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Դանիայում

11174575_1103310446361817_474825200515625285_o

Մայիսի 2-ին Դանիայի Գյուլինգ ավանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Հետաքրքրական է, որ Գյուլինգում է ծնվել դանիացի մարդասեր Կարեն Յեփփեն, ով Ցեղասպանության տարիներին փրկել է հազարավոր որբացած հայ երեխաների ու կանանց:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության համաձայն,  Միջոցառմանը մասնակցել են  հասարակական-քաղաքական գործիչներ, հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ նորվեգացիներ:

Միջոցառման սկզբին ծաղկեպսակներ են դրվել Կարեն Յեփփեի հուշաքարի և հայկական խաչքարի մոտ: Դանիայի Յուլանդի շրջանի հայության «Արարատ» կազմակերպության նախաձեռնությամբ հայ և դանիացի երեխաները կաղնու ծառ են տնկել հայկական խաչքարի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և հայ ու դանիացի ժողովուրդների բարեկամության, որին մասնակցել են  նաև Օդերի քաղաքապետ Ուֆֆե Յենսենը և Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը:

Այնուհետև Գյուլինգի եկեղեցում տեղի է ունեցել հայկական ժամերգություն, որ կատարվել է  Դանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանի կողմից: Ժամերգությունից առաջ ելույթներ են ունեցել Օդերի քաղաքապետ Ուֆֆե Յենսենը, Գյուլիգի տեղական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկը և դեսպան Աղաջանյանը: Օդերի քաղաքապետն իր ելույթում նշել է, որ մի քանի օր առաջ է վերադարձել Երևանից, ուր հրավիրվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Նա խոսքով, հիշատակման արարողություններն իր վրա մեծ ազդեցություն են ունեցել: Քաղաքապետը  հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանության հիշատակումը կօգնի, որպեսզի ապագայում նման ոճրագործություններ չկրկնվեն: Օդերի քաղաքապետն ավելացրեց, որ Կարեն Եփփեի մարդասիրական ջանքերը վառ օրինակ են բոլորիս համար: «Ես հպարտ եմ Կարեն Յեփփեի հայրենակիցը լինելու համար, մի անձնավորություն, որն իր բարի գործով կարողացել է հազարավոր մարդկանց ճակատագրեր փրկել», – նշեց Ուֆֆե Յենսենը:

Միջոցառումը շարունակվել է Գյուլինգի դպրոցում, ուր տեղի է ունեցել դանիացի միսիոներուհիներ և մարդասերներ Կարեն Յեփփեին և Մարիա Յակոբսենին նվիրված նամականիշների գեղաթերթիկով փոստային ծրարների մարման արարողություն, որ հատուկ թողարկվել էր Հայփոստի կողմից Գյուլինգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման համար: Փոստային ծրարի վրա պատկերված է երկու նամականիշներով գեղաթերթիկը, որի վրա երևում են Ցեղասպանության տեսարաններ, որբերի նկարներ, Կարեն Յեփփեի և Մարիա Յակոբսենի նկարները փրկված հայ երեխաների հետ, ինչպես նաև այն մեքենան, որի օգնությամբ դանիացի կանայք փրկել են հայ երեխաներին: Փոստային ծրարների հատուկ մարման արարողությունը կատարվել է Օդերի քաղաքապետ Ուֆֆե Յենսենի, Գյուլինգի տեղական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկի և դեսպան Աղաջանյանի կողմից:

Միջոցառման ավարտին հանդես  է  եկել լոնդոնաբնակ Շաքե Մեյջոր Չիլինգիրյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կյանքի շրջան» ծրագրով` ներկայացնելով հայկական «Գորանի» և «Դափք» ծիսական շուրջպարերը, որոնք օժտված են լավատեսությամբ, ինչպես նաև ընդհանուր վտանգի և պայքարի հաղթանակի մեջ համախմբման գաղափարով:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0